Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱՄՆ-Իրան դիմակայությունը թևակոխում է անկանխատեսելի փուլ․ Հայաստանը արդեն իսկ վնասներ է կրում

Հայաստանի հարավային հարևան Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տարածաշրջանային իրադրությունը օրեցօր վատթարանում է։ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը գնալով աճում է՝ մեծացնելով ռազմական բախման ռիսկերը։

Մոտ մեկ ամիս առաջ, երբ Իրանը ամերիկյան ԱԹՍ (անօդաչու թռչող սարք) էր խոցել, Սպիտակ տան ղեկավարը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ինքն իրանական թիրախներին հրթիռային և ավիահարվածներ հասցնելու հրաման է տվել, բայց հետո չեղարկել է այն։ Այժմ էլ ամերիկյան կողմը հայտարարում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավը իրանական դրոն է ոչնչացրել Հորմուզի նեղուցում, սակայն Թեհրանը հերքել է այս լուրը։ Իրանն էլ նախորդ շաբաթվա ընթացքում երկու օտարերկրյա նավթային տանկեր է կալանել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում։ Դրանցից մեկը, որի անձնակազմը մեղադրվում է մաքսանենգ ճանապարհով վառելիք տեղափոխելու համար, ԶԼՄ-ների տեղեկություններով, պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին։ Մյուսը բրիտանական նավթատար է, որը կալանավորվել է միջազգային ծովային կանոնները խախտելու մեղադրանքով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովուժի իրականացրած այս գործողություններից հետո Թրամփը հայտարարել է, թե Իրանը «կվճարի՝ ինչպես ոչ ոք», եթե «որևէ հիմարություն» թույլ տա ԱՄՆ-ի հանդեպ։ Այս ամենից որոշ վերլուծաբաններ եզրակացնում են, որ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները արդեն անկանխատեսելի ու անկառավարելի փուլ են թևակոխում։

Այս պատմության մեջ մեզ, բնականաբար, ամենաշատը մտահոգում է Իրան-ԱՄՆ ռազմաքաղաքական դիմակայության հնարավոր ազդեցությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության միջավայրի, արտաքին հարաբերությունների ու, մասնավորապես, Իրանի հետ շատ կարևոր առևտրատնտեսական և այլ բնույթի համագործակցության վրա։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հայտարարել է, որ լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա:

Այս համատեքստում ամենակարևոր հարցերից մեկը, իհարկե, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցության հարցն է։ Բայց չնայած որոշ լավատեսական կանխատեսումներին՝ վերջին շրջանում տարբեր աղբյուրներից եկող ինֆորմացիոն ազդակներն ու փորձագիտական գնահատականներն ամենևին էլ հուսադրող չեն։ Այլ խոսքերով՝ հակաիրանական կոշտ դիրքորոշում որդեգրած Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախորդ նախագահ Բարաք Օբամայի, մտադիր չէ հանդուրժողականություն դրսևորել Իրանի հետ որևէ երկրի, անգամ աշխարհաքաղաքական բարդ վիճակում գտնվող Հայաստանի գործընկերության հանդեպ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ ցածր մակարդակում ամերիկյան պատժամիջոցներն արդեն իսկ սկսել են այս կամ այն կերպ ազդել Հայաստանի վրա։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ընդհանուր իրադրությունը Իրանի շուրջ ինչպե՞ս կբնութագրեք, ի՞նչ աստիճանի է հասել լարվածությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Այս կոնֆլիկտը որքա՞ն կարող է խորանալ։

– Ընդհանուր առմամբ, հատկապես ընթացիկ տարվա մայիսի կեսերից ԱՄՆ-Իրան հարաբերությունները անընդհատ լարվելու դինամիկա են ցույց տալիս, որը դրսևորվում միաժամանակ մի քանի հարթություններում՝ ինչպես տնտեսական, քաղաքական, քարոզչական, այնպես էլ անգամ ռազմական մանևրների տեսքով։ Դրա հետևանքով Մերձավոր Արևելքում և մասնավորապես տարածաշրջանի որոշ ջրային տարածքներում՝ Պարսից ծոցում, Օմանի ծոցում, Հորմուզի նեղուցում, լարվածությունը, կարծես, հասել է գագաթնակետին։ Եվ որևէ նախանշան չկա, որ լարվածության այս դինամիկան որոշակի փուլում կարող է նվազել։ Այս զարգացումների հիմնական մեկնաբանությունը, կարծես թե, այն է, որ Միացյալ Նահանգների գործող վարչակազմը բավական սկզբունքայնորեն է մոտենում Իրանի մեկուսացման քաղաքականությանը և օգտագործում է բոլոր հնարավոր եղանակները իր նպատակներին հասնելու համար։ Այդ նպատակների մասին բազմիցս խոսվել է, անգամ երեք շեմ է նշվում բազմաթիվ փորձագետների կողմից, որին ես համաձայն եմ։ Դրանք են՝ Իրանում իշխող վարչակարգի փոփոխությունը, Իրանին նոր պայմանագրի պարտադրումը, որը, Իրանի միջուկային ներուժից հարցից բացի, կարող է ներառել նաև այս երկրի հրթիռաշինության ծրագիրը, տարածաշրջանում նրա ազդեցության թուլացման խնդիրը։ Եվ երրորդը, որը ևս հնարավոր տարբերակ է՝ Իրանում ներքին իրավիճակի վատթարացումը, որը ևս կարող է պարտադրել իրանական իշխանություններին գնալու որոշակի զիջումների։

Այս համատեքստում ակնհայտ է, որ ԱՄՆ գործող նախագահ Թրամփի վարչակազմը բավական լուրջ սկզբունքայնություն է դրսևորում և այդ նպատակով կատարում է բոլոր հնարավոր քայլերը։ Մենք տեսնում ենք տնտեսական լուրջ պատժամիջոցներ բոլոր ուղղություններով։ Իրանական նավթի արդյունահանման և վաճառքի սահմանափակման հարցում ևս կիրառվում են բոլոր հնարավորությունները՝ ընդհուպ մինչև մասնավոր ընկերությունների դեմ պատժամիջոցների իրականացումը։ Քայլեր են ձեռնարկվում Իրանի տարբեր գործընկերների հետ բավական սերտ համագործակցությունը նույն՝ նավթային ոլորտում սահմանափակելու նպատակով։ Նաև, ինչպես տեսնում ենք, լուրջ քայլեր են իրականացվում Իրանի հետ տարբեր ֆինանսական գործարքների արգելման, սահմանափակման ուղղությամբ։ Կիրառվում են նաև քաղաքական պատժամիջոցներ․ անգամ Իրանի հոգևոր առաջնորդի նկատմամբ հուլիսի կեսերին հայտարարվեցին պատժամիջոցներ, նաև խոսում էին Իրանի արտգործնախարարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին։ Այսինքն՝ ներկայիս լարվածությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների գործող վարչակազմի հետևողական գործողություններով։

– Ընդհանուր ռազմավարական նպատակը ո՞րն է։ Զսպել Իրանին մինչև որտե՞ղ։ Եվ ի՞նչ ճակատագիր է սպասվում Իրանի միջուկային համաձայնությանը։ Կարո՞ղ ենք ասել, որ այն պահպանելու շանսերը հիմա գրեթե հավասարվել են զրոյի։

– Կարող ենք ասել։ Ես նշեցի Թրամփի վարչակազմի երեք նպատակ։ Նպատակը, կարծես թե, ըստ հնարավորության՝ դրանցից մեկի առարկայացումն է։ Միացյալ Նահանգներին անցած մեկ տարվա ընթացքում հաջողվեց հասնել նրան, որ դեռևս 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը փաստացի չունենա այլևս որևէ ազդեցություն այս խնդրի կարգավորման հարցում։ Դրա վառ ապացույցն են իրանական կողմից արդեն իսկ իրականացվող ակտիվ քայլերը՝ նախկինում ստանձնած պարտավորություններից հրաժարվելու ուղղությամբ։ Եվ սրա տրամաբանական հետևանքը լինելու է արդեն միջուկային գործարքի մասնակից մյուս 5 պետությունների կողմից ևս այս համաձայնագրից դուրս գալը կամ ընդհանրապես այս գործարքի չեղարկումը։ Ռազմական մանևրների ակտիվացումը Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում նաև դրա հետևանքն է։ Ըստ էության, տեսնում ենք, որ Պարսից ծոցում սրվում են հարաբերությունները նաև Իրանի և միջուկային գործարքի մյուս մասնակիցներից Մեծ Բրիտանիայի միջև։ Այսինքն՝ բոլոր գործողությունները տանում են նրան, որ այս գործարքն ամբողջապես դադարեցնի իր վավերականությունը, կորցնի իր ուժը, և Իրանի հետ հարաբերությունները վերադառնան մինչև 2014-15 թթ․ հարաբերությունների վիճակին, երբ ամերիկյան պատժամիջոցները գագաթնակետին էին, և Իրանը կանգնած էր միջազգային հանրության հետ պայմանավորվելու խնդրի առջև։ Այսօր, կարծես, այս նույն իրավիճակն է, և Թրամփի վարչակազմի նպատակը դա է՝ պարտադրել Իրանին մի նոր համաձայնագիր, որը, ինչպես արդեն նշեցի, կներառի խնդիրների շատ ավելի լայն շրջանակ։

– Հենց դա էի ուզում հարցնել, որ եթե Թրամփն ամեն ինչ անում է, որ միջուկային համաձայնագիրը չեղարկվի՝ այդ դեպքում չի՞ ստացվում, որ Իրանի միջուկային ծրագիրը դուրս է գալիս վերահսկողությունից։ Բայց Դուք ասում եք, որ ավելի խիստ պայմաններով համաձայնագիր են ուզում պարտադրել Թեհրանին։

– Այո, որովհետև Դոնալդ Թրամփի վարչակազմի հիմնական փաստարկը 2015 թ․ միջուկային համաձայնագրի դեմ այն էր, որ դա գուցե որոշակիորեն վերահսկում է Իրանի միջուկային ոլորտը, բայց մյուս կողմից բաց է թողնում Իրանի հետ կապված մյուս խնդիրները, մասնավորապես՝ հրթիռաշինությունը և աջակցությունը տարածաշրջանում գործող տարաբնույթ խմբավորումներին, որոնց Վաշինգտոնը համարում է ահաբեկչական։ Ընդհանուր առմամբ, նշված բոլոր փաստարկներն էլ առնչվում են երկու հիմնական խնդրի։ Առաջինը ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների անվտանգությունն է։ Առաջինը Իսրայելն է, ապա գուցե նաև Պարսից ծոցի արաբական երկրները։ Բայց հիմնականում խոսքը Իսրայելի անվտանգության մասին է։ Եվ երկրորդը ԱՄՆ-ի տնտեսական շահերն են։ Այս համատեքստում դեռևս գործող միջուկային գործարքը չի կարող ապահովել նշածս երկու բաղադրիչների կենսագործումը, քանի որ 2015 թվականից հետո մենք դարձյալ տեսնում ենք Իրանի բավական ակտիվ դերակատարություն և՛ Սիրիայում, և՛ Եմենում, և՛ պաղեստինյան ուղղությամբ, և՛ Իրաքում, ինչը, բնականաբար, չի կարող չմտահոգել ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ իր տարածաշրջանային դաշնակիցներին, որոնք մինչև վերջին պահը փորձում էին խոչընդոտել 2015 թ․ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից այս գործարքի նախաձեռնումը և ստորագրումը։

– Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լուրջ կոնֆլիկտի ռիսկեր կա՞ն, թե՞ դիմակայությունը կսահմանափակվի վերևում նշված մանր միջադեպերով։

– Բնականաբար դժվար է բացառել անգամ ռազմական մեծ բախման հնարավորությունը, բայց պետք է նշել, որ այս դիմակայության մասնակից բոլոր երկրներն էլ հասկանում են, որ նման բախումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որովհետև իրականում պարզ է, որ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգներին լինելու է հնարավորինս բազմաշերտ և ուղղված հատկապես նրա տարածաշրջանային դաշնակիցներին։ Այսինքն՝ ռազմական բախումը, էսկալացիան կարող է հանգեցնել շատ լուրջ տարածաշրջանային կոնֆլիկտի, որի հետևանքները, իհարկե, անկանխատեսելի են, և այս ամենը գիտակցում են այս դիմակայության մասնակից բոլոր կողմերը։ Բայցևայնպես, իրավիճակն այնպիսին է, հասել է պայթյունավտանգության այնպիսի մակարդակի, որ անգամ չնչին սադրանքները կամ չհաշվարկված քայլերը կարող են հանգեցնել նման լուրջ բախման։ Եվ այդ սադրանքները կարող են լինել ոչ միայն այս դիմակայության ուղղակի դերակատարների, այլև այնպիսի դերակատարների կողմից, որոնք ուղղակիորեն մասնակից չեն, սակայն նրանց ձեռնտու է նման լարվածությունը։ Օրինակ՝ տարաբնույթ խմբավորումները, որոնց ձեռնտու է լարվածությունն ու անկայունությունը տարածաշրջանում։

Այս համատեքստում կարևոր է և նկատվում է, որ հատկապես հիմնական հակամարտ կողմերը՝ Միացյալ Նահանգները և Իրանը, բավական զգուշավոր մոտեցում են ցուցաբերում խնդրին և անգամ երբեմն մատնանշում են դիվանագիտության ճանապարհին վերադառնալու հնարավորությունները, որոնք, ցավոք, չեն առարկայանում։

– Իրան-Միացյալ Նահանգներ դիմակայությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի անվտանգության միջավայրի և տնտեսության վրա, որի մասին Միացյալ Նահանգներում խոսել էր Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը։

– Ուղղակիորեն կարող է ազդել, որովհետև Իրանը մեր հարավային հարևան պետությունն է և երկրորդ բաց սահմանը արտաքին աշխարհի հետ հարաբերվելու, և բնական է, որ այս երկրի հետ տեղի ունեցող ցանկացած զարգացում լրջորեն առնչվելու է նաև Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ իշխանություններին։ Պաշտոնական Երևանի մտահոգություններից դուք մասնավորապես նշեցիք Արարատ Միրզոյանի հայտարարությունը Միացյալ Նահանգներում, ինչը բնական է, և պարզ է, որ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն գտնել լուծումներ, կամ պետք է փորձեն հնարավորինս ապահովել Հայաստանի ելքը այս իրավիճակից նվազագույն կորուստներով։ Այս մտահոգությունը ևս առարկայական է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, Միացյալ Նահանգները բացառիկ սկզբունքայնություն և հետևողականություն է դրսևորում բոլոր ուղղություններով։ Հայաստանի մասով հատկապես տնտեսական ուղղությունում պատժամիջոցները փորձում են առավելագույնին հասցնել, և դրանից մենք պիտի փաստենք, որ Հայաստանը ևս արդեն իսկ կրում է որոշակի վնասներ։ Գրեթե ամբողջությամբ չի գործում ֆինանսական փոխանցումների համակարգը, լուրջ խնդիրներ կան Իրանի հետ տնտեսապես հարաբերվելու առումով, որովհետև Միացյալ Նահանգները փորձում է հնարավորինս սահմանափակել Իրանի տնտեսական ակտիվությունը։

– Ձեր խոսքից պիտի եզրակացնենք, որ Թրամփի վարչակազմը, ինչպես որ ենթադրում էինք, չի՞ վարանում սահմանափակելու Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները։ Արարատ Միրզոյանի խոսքերը նշանակում են, որ Վաշինգտոնն արդեն իսկ ճնշումնե՞ր է գործադրում Հայաստանի նկատմամբ։

– Ես չեմ կարող ուղղակիորեն ասել՝ Միացյալ Նահանգները ճնշում գործադրում է, թե ոչ, բայց միանշանակորեն կարելի է նշել, որ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը շատ ավելի սկզբունքային և հետևողական մոտեցում է ցուցաբերում հատկապես տնտեսական ոլորտում պատժամիջոցներ կիրառելու հարցին։ Եթե, օրինակ, Բարաք Օբամայի վարչակազմը, նույն քաղաքականությունը իրականացնելիս, ըմբռնումով էր մոտենում Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը առ այն, որ Իրանի հետ սահմանը և Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն, ապա Թրամփի վարչակազմը այս դեպքում, կարծես թե, նման մոտեցում չի ցուցաբերում։ Ընդ որում, սա կապված է ոչ միայն Հայաստանի հետ, այլ ընդհանրապես որևէ պետություն կամ մասնավոր ընկերություն, որը փորձում է շրջանցել ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները, և Միացյալ Նահանգները ունի հնարավորություն նրանց պատժելու, միանշանակորեն գնում են այդ ուղղությամբ։

Միացյալ Նահանգները փորձում է հնարավորինս սեղմել Իրանի շուրջ տնտեսական օղակը, և վերջնանպատակը, ինչպես արդեն նշեցի, այն է, որ Իրանում ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ հենց Իրանի ներսում առաջացած խնդիրները իշխանությանը կանգնեցնեն լուրջ ընտրության առջև՝ կա՛մ պայմանավորվել Միացյալ Նահանգների հետ վերջինիս թելադրած պայմաններով, կա՛մ սկսել պայքարել սեփական հասարակության դեմ, որի շրջանում արդեն իսկ ակնհայտ են լուրջ դժգոհություններ գործող իշխանության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից։ Հիմնական նպատակը ներկայումս երկրի ներսում տարաբնույթ խնդիրների հրահրմամբ Իրանում գործող վարչակարգի համար խնդիրներ ստեղծելն է։ 2017-18 թթ․ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, դժգոհությունները, կարծես թե, Իրանում իրավիճակի սրման փորձարկում էին հատկապես Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։ Իսկ արդեն այսօր առկա լուրջ հիմքերի պայմաններում այդ ծրագիրը գործարկելը շատ ավելի հեշտ է լինելու ԱՄՆ-ի համար։ Կան որոշ հաշվարկներ, անգամ նշվում են հստակ ժամկետներ, որ հնարավոր է՝ Իրանի գործող իշխանությունը անգամ մեկ տարի էլ չդիմանա Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցների հետևանքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում