Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Չդիպչել սուր անկյուններին, մինիմալիզացնել ռիսկերը. դրական դինամիկա՝ Երևանի ու Թբիլիսիի հարաբերություններում

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարություն է արել մամուլի համար՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման արդյունքներով: Նա, մասնավորապես, ընդգծել է հայկական կողմի բավարարվածությունը այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է երկկողմ հարաբերություններում, շփումներում. «Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի, և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում»։

Զոհրաբ Մնացականյանի այցելությունը Վրաստան տեղի ունեցավ տարածաշրջանային բավական լարված իրադարձության համատեքստում՝ պայմանավորված առաջին հերթին ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրացումներով։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց ռուս-վրացական կոնֆլիկտի հետ կապված հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Մնացականյանի հայտնած մոտեցումը. «Նա դիվանագիտական ձևակերպում արեց՝ ասաց, որ հարևանների միջև հարաբերություններն արվում են ոչ ի վնաս մյուսի, և հայ-վրացական հարաբերությունների մեջ երրորդ կողմի առկայություն չկա։ Ես կասեմ, որ մենք այն քիչ շահագրգռված պետություններից ենք, որի համար կարևոր է, որ ռուս-վրացական հարաբերությունները լինեն կայուն, կանխատեսելի, ինչը հնարավորություն կտա զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք այդ դեպքում կկարողանանք առանց խոչընդոտների ու խնդիրների դուրս գալ եվրասիական շուկա»։

Ինչ վերաբերում է արտգործնախարարի այցին, ըստ մեր զրուցակցի՝ այն շատ կարևոր է, առաջին պաշտոնական ացն է. «Արտգործնախարարները մի քանի անգամ տարբեր հարթակներում հանդիպումներ ունեցել են, որոշ հարցեր քննարկել են։ Շատ կարևոր է, որ այցը հաջորդեց Հայաստանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ հայ-վրացական օրակարգը վերանայվեց, և կան որոշ ոլորտներ, որտեղ կա աշխատանքի կարիք։ Այս պարագայում արտգործնախարարները ունեցան հնարավորություն քննարկելու միջպետական հարաբերությունները, միջպետական հարթակներում երկու երկրների աշխատանքի հարցը։ Մենք ունեցանք հետաքրքիր տենդենց, երբ ՄԱԿ-ում Վրաստանի բանաձևի քվեարկության ժամանակ հայկական պատվիրակությունը չմասնակցեց քվեարկությանը։ Սա լուրջ ազդակ էր պաշտոնական Թբիլիսիին՝ առ այն, որ պաշտոնական Երևանը պատրաստ է նախկինում արված հայտարարությունն իրականություն դարձնել և միջազգային հարթակներում համատեղ աշխատանք սկսել ու միմյանց դեմ որոշ քայլերի չգնալ և այս ոլորտում ինչ-որ համագործակցություն ունենալ»։

Այցը, ըստ Մելիքյանի, ունի նաև սիմվոլիկ հատված. «Կարևոր է, որ դիվանագիտական աշխատանք տարվի, որքան էլ ասենք, որ երրորդ կողմի հետ հարաբերությունները չպետք է ազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա, ի վերջո՝ կա կարիք, որ մեր դիվանագիտական ջանքերի շնորհիվ փորձենք մինիմալիզացնել այն ռիսկերը, որ կարող են առաջանալ։ Այն, որ ռուս-վրացական ճգնաժամը չխորացավ, մեզ համար շատ դրական է, և Հայաստանը միշտ պետք է Ռուսաստանի ու Վրաստանի հետ հարաբերություններում փորձի, չդիպչելով սուր անկյուններին, իր հարցերն ապահովել»։

Իսկ արդյոք հայկական կողմի հայտարարությունները ընկալելի կլինե՞ն վրացական կողմի համար՝ այն, որ մենք կշահենք ստեղծված իրավիճակից նույն ավիափոխադրումների հարցում, Մելիքյանն արաձագանքեց. «Ինձ համար ավելի ողջունելի էր այն հայտարարությունը, որ մենք կարող ենք աջակից լինել, տրամադրում ենք Հայաստանը որպես ուղի, որը կարող է որպես տրանզիտ լինել Թբիլիսին Մոսկվայի կամ ռուսական այլ քաղաքների հետ կապելու հարցում։

Այն, որ Հայաստանում գործող ավիաընկերությունը վրացական ավիաընկերության հետ համագործակցում է, չարտերային թռիչքներ կազմակերպում, որով ինչ-որ չափով նպաստ է լինում Վրաստանի տուրիզմին, դրական ժեստ էր, իսկ այն հայտարարությունները, որ կարող ենք ինչ-որ բան ստանալ, տեղին չէ։ Նույնիսկ եթե կա հնարավորություն ճգնաժամային իրավիճակում օգուտ ստանալու, ով՝ ով, բայց որոշ քաղաքական ուժեր այդ մասին չպետք է բարձրաձայնեն։ Եթե մենք գնահատում ենք հայ-վրացական հարաբերությունները, տեղ տալիս մեր արտաքին քաղաքական օրակարգում, պետք է ավելի անկեղծ լինենք ու այդպիսի հայտարարությունների չգնանք»։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ նոր իշխանությունների՝ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ընդհանուր դինամիկան տեսնում եմ դեռևս վերջին տարիների կտրվածքով։ Երևի թե որակական փոփոխություններ տեղի են ունեցել հենց Վրաստանի իշխանափոխությունից՝ 2012-2013 թվականներից հետո։ Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները աշխատում էին Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, համատեղ ծրագրեր իրականացնել, ավելի ընկալելի ու հասկանալի լինել միմյանց համար՝ ունենալով ռազմաքաղաքական և տնտեսական տարբեր ինտեգրացիոն մոդելներ։ Երևանն ու Թբիլիսին փորձել են հնարավորինս անկեղծ լինել միմյանց հետ, ցույց տալ, որ մեկի ընտրությունները մյուսի համար չպետք է վտանգ պարունակեն։ Այսպես կշարունակվի, ըստ իս, նաև ապագայում։ Հարցն այն է, որ հայ-վրացական հարաբերություններում որակական լուրջ փոփոխությունները կախված չեն մեր երկու երկրներից։ Մեր երկրները բավականին սահմանափակ են ֆինանսական հարաբերություններով, ու համատեղ ներդրումներ ակնկալել չենք կարող։ Պետք է համատեղ աշխատանք լինի տուրիստական ոլորտում, արտաքին շուկաների համար պետք է կարողանանք համատեղ նախագծեր ներկայացնել։ Ենթակառուցվածքային նախագծերում մեր երկրների համատեղ ներուժը պետք է ներկայացնենք, որ դրսի որոշ ֆինանսական կազմակերպությունների համար ներդրում անելու համար հետաքրքիր լինենք։ Այս որակի աշխատանք է մեզ պետք, ու այս ուղղությամբ վերջին տարիներին աշխատանքն առկա է, պետք է ակտիվ համագործակցենք՝ հասկանալու համար, թե ինչով կարող ենք իրար աջակցել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում