Վեց զինծառայողներ հետմահու արժանացել են պետական բարձր պարգևների
ՀՀ նախագահի հրամանգրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Երկրի ղեկավարի այլ հրամանագրերով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար հետմահու Մարտական ծառայության մեդալներով են պարգևատրվել
թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Ժիրայրի Կարճիկյանը
թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի Սաքանյանը
թիվ N զորամասի զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը
թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Հակոբի Մինասյանը
թիվ N զորամասի զինծառայող, շարքային Մհեր Արամայիսի Երզնկյանը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները հանձնել է Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Հարակից հրապարակումներ`
- Առյուծ Մհերը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով
- Սերժ Սարգսյան. Ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ
- Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
- Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ