Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել են հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններ ՀՌՕ զինծառայողների հետ

Հայաստանում մեկնարկել են հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններ ՀՌՕ զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժությունների ընթացքում, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Ռուսաստանի ռազմական բազայի զինված անձնակազմը սկսել է աշխատանքներ իրականացնել երկկողմ մարտավարական պատրաստության շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ սահմանապահ զորքերի Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից:

Զորավարժությունների ընթացքում կբարելավվեն զինծառայողների՝ մարտական զենքերից, զինտեխնիկայից, ականանետերից և նռնականետերից մինչև 3 հազար մ հեռավորության վրա թեթև զրահապատ տեխնիկայի, ցածր թռչող օբյեկտների, ինչպես նաև պայմանական հակառակորդի կենդանի ուժի պատրանք ստեղծող թիրախների ուղղությամբ կրակի վարման  ունակությունները:

Հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմանը, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման նպատակով տեղանքի հետախուզմանն, ինչպես նաև ականապատված տարածքների հաղթահարմանը:

Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում բանակային և անօդաչու ավիացիա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]