Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Անփորձությունը՝ փորձանք հանրության համա՞ր, թե՞ դավադրություն Նիկոլ Փաշինյանի դեմ

Փորձելով ինչ-որ կերպ շրջանցել իրականությունը, այսօր անհասկանալի ձևակերպումներ է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Համատարած հայտարարագրման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Համաձայն այս նախագծի՝ 2020-ից եկամտային հարկի (23%) պոտենցիալ վճարող են դառնում 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Հարկվելու են նաև Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները: Հայտարարագրելուց հետո, նշված գումարի 23%-ը պետք է մտնի պետական բյուջե: Այսինքն՝ յուրաքանչյուր 100 դոլար տրանսֆերտից 23%-ը (նույնն է թե 23 դոլարը) որպես եկամտային հարկ մտնելու է բյուջե, հասցեատիրոջը թողնելով 77-ը: «Պետք է սահմանենք տարեկան հայտարարագրի լրացման ու հարկերի վճարման ժամկետ՝ անպայման սահմանելով առնվազն 2 ամիս: Այսինքն, օրինակ, մինչև մարտի 15-ը լինի հայտարարագրի լրացման, իսկ մայիսի 15-ը՝ հարկերի վճարման վերջնաժամկետ: Բոլորը դառնալու են եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնողներ, բայց հնարավոր է՝ այդ հայտարարագրի արդյունքում վճարվելիք հարկեր չառաջանան: Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Տրանսֆերտ ստացողը պետք է իմանա, որ դրսից ստացված գումարը ևս եկամուտ է, որը պետք է հարկվի:

Ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել, որ տարիներ շարունակ խոպանից գումարներ են ուղարկվել, որը չի հարկվել: Այո, գումարը, որը ուղարկվում է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով: Միայն 2017-ին Հայաստան է մտել 1 մլրդ 756 միլիոն դոլար տրանսֆերտ: Սա միայն ֆիքսված թվերն են, այսինքն՝ այն գումարները, որոնք փոխանցվել են բանկերով կամ ֆինանսական համակարգերով: Դրան զուգահեռ՝ չափելի չեն առձեռն կամ այլ անձանց միջոցով երկիր ուղարկված հոսքերը: Որպես համեմատություն՝ նույն 2017-ին ՀՀ ՀՆԱ ֆիզիկական ծավալը 11.6 մլրդ դոլար էր՝ տրանսֆերտների գրանցված ծավալից ընդամենը մոտ 10 անգամ ավելի: Մարդկանց եկամուտները հարկային մարմինների համար չափելի դարձնելու նպատակով կիրառվելու է ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը: Նույն մեխանիզմով հարկվելու են նաև գյուղացիները»:

Նույնն է, թե գյուղատնտեսությունը: Սա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի շատ հստակ բացատրությունն է նախագծի վերաբերյալ, որից հասկացվում է, որ մղում կա տրանսֆերտների հարկմամբ էապես ավելացնել բյուջեի մուտքերը: Մինչդեռ նման, առավել քան հստակ մեկնաբանությունից հետո փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ինչ-որ լայն քննարկումների, հանրության համաձայնության մասին է խոսում, ինչը, մեղմ ասած, հավատ չի ներշնչում: «Կոնկրետ խոպանչիներին հարկելու նախաձեռնության օրինակով պետք է նկատեմ, որ մի փոքր աղավաղվել է և սխալ է մեկնաբանվում: Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչպես պաշտոնյաներն են հիմա հայտարարագրեր ներկայացնում, պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները: Նախ պետք է հասկանանք, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ դրան: Եվ նույնիսկ եթե դա կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամուտի կրկնակի հարկումը»:

Փոխվարչապետի խոսքից այդպես էլ ոչ մի կերպ չի հասկացվում թե կոնկրետ ինչն է սխալ մեկնաբանվում: ՊԵԿ նախագահի շատ հստակ բացատրություններից հետո կարելի է անգամ չանդրադառնալ պարոն Միրզոյանի խոսքին, որը սկզբում ասելով՝ «թե սա այն չէ, ինչ դուք եք մտածում», վերջում հաստատում է, որ «հենց այն է, ինչ դուք եք մտածում»: Իսկ հանրային քննարկում ու ժողովրդի համաձայնություն արտահայտությունները հեղափոխությունից հետո դեռևս չմոռացված ձևակերպումներ են, որ անհրաժեշտության դեպքում կիրառում են: Հարկվելու է նաև գյուղատնտեսությունը, որի մի քանի տասնյակ անգամ ավելի, քան հարյուր միլիոնից անցնող շրջանառության դեպքում (որ փաստաթղթերով երբեք այդպես չէր լինում), չթաքցված դժգոհություն կար: Հիմա չի բացառվում անգամ չնչին եկամուտների հարկումը, որ կատարյալ խառնաշփոթ է ստեղծելու ամբողջ երկրում: Զարգացած երկրներում, եթե գյուղատնտեսության մասով հարկեր են կիրառվում, ապա նրանցում հստակ շուկա է, առավելագույնը 5-10 տոկոսով տատանվող գներով: Այստեղ գյուղմթերքի շուկաներում օրական 10 անգամ գներ են փոխվում 50-100 տոկոսով, չհաշված, որ մեծածախ ու մանրածախ շուկաներում գների տատանումը երբեմն մի քանի անգամի է հասնում: Ինչ մեխանիզմով են եկամուտները հաշվելու, ոչ մի կերպ չես պատկերացնի:

Նման քայլի մասին կարելի էր մտածել, առավել ևս բարձրաձայնել, շոշափելի դրական փոփոխություններից հետո, երբ կառավարության գործունեության արդյունքում իրավիճակի էական բարելավում կգրանցվեր, դա ընդգծված կզգային անգամ ամենաաղքատ շերտի 20-30% ներկայացուցիչները: Երբ աշխատավարձերի, կենսաթոշակների, աշխատատեղերի, ընդհանրապես մարդկանց եկամուտների առումով շեշտակի դրական առաջընթաց կլիներ, այդժամ գուցե կառավարությունը բարոյական իրավունք կունենար դիմելու ժողովրդին այս հարցով, վստահ, որ դրական վերելքը շարունակվելու է, և եկամտային հարկի այդչափ մասսայական կիրառումը լուրջ հարված չի լինի մարդկանց համար: Մինչդեռ, առայժմ խոստումներից բացի, որևէ գործնական դրական արդյունք չարձանագրած նման քայլը, մեղմ ասած, լուրջ տարակուսանքի տեղիք է տալիս:

Կառավարման փորձ չունենալը կառավարողների համար բոլորովին էլ կանաչ լույս չէ՝ անելու համար այն, ինչ ուզենան, ու նրանց որևէ կերպ չի ազատում պատասխանատվությունից: Ընտրություններից հաշված օրեր առաջ նման մի նախագծի հանրայնացումը դավադրություն է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի դեմ, իսկ եթե այդպես չէ, ապա ցինիզմ է, որ առանց վախի, նույնիսկ այս իրավիճակում նման նախագիծ կարող են հրապարակել՝ չանհանգստանալով հետևանքների համար: Անկախ ամեն ինչից՝ այս փորձը կարող է, եթե ոչ հիմա, ապա հետագայում, փորձանքի բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում