211652_close_icon
views-count672 դիտում article-date 14:33 25-11-2022

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդների շրջանում գործարարության խթանման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման նպատակով:

Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված յուրաքանչյուր ծրագրում/ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 100 երիտասարդ։

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am կայքում:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին՝

Առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն.
Ծրագրի աշխատակազմի փորձառություն (համապատասխան հետազոտական, վերլուծական և ուղեցույցերի մշակման փորձը կդիտվի առավելություն).

Ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

Նմանատիպ առնվազն 3 ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները.

Ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ).

Հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ):

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 10:00-ը։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը համակարգի կողմից չեն ընդունվում։

Մրցույթի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Պետրոսյանին՝ հեռախոս (+37410 599642), Էլ. Փոստ՝ [email protected]:

Նմանատիպ նյութեր