Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը». վարչապետի ակնարկը

Ադրբեջանը էներգիա արտահանող երկիր չէ, Ադրբեջանն արտահանում է ընդամենը նավթ ու գազ, իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի, թե ինչպես կազդի հայ-իտալական հարաբերության վրա հանգամանքը, որ Բաքուն Իտալիային էներգիա մատակարարող առանցքային աղբյուր է: Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունը լավ մակարդակի վրա է, իսկ Ադրբեջանի առումով հայտարարել նաև, որ էներգետիկայում փոփոխությունը տեղի է ունենում շատ արագ, և շատ մոտ ապագայում Իտալիայի համար էներգիայի հիմնական աղբյուր կդառնա, թերևս, արևը, և այդ հանգամանքները հնարավոր չէ հաշվի չառնել հեռանկարի դիտարկումներում:

Իտալական պարբերականը, անշուշտ, գիտակցված, թե ոչ, շոշափում է այդուհանդերձ շատ ավելի լայն խնդիր, քան հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությունը հայ-իտալական հարաբերության՝ կա՛մ ուղղակի, թե անուղղակի, կա՛մ Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը հայ-իտալական հարաբերության համատեքստում: Փաստացի շոշափվում է հայ-եվրոպական հարաբերությունը, և ոչ միայն Ադրբեջանի, այլ, թերևս, նաև Ռուսաստանի համատեքստում, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն էլ էներգետիկ խոշոր աղբյուր է Եվրոպայի համար: Իսկ այդ հանգամանքը, անկասկած, իր անուղղակի ազդեցությունը կարող է թողնել Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա, որում օրերս լրացավ նշանակալի իրադարձության՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ համաձայնագրի ստորագրման և, փաստորեն, 2013-ի հայտնի ճգնաժամի հաղթահարման երկրորդ տարին:

Իր հերթին, Հայաստանի վարչապետն էլ թերևս շոշափում է ոչ միայն ադրբեջանական նավթ ու գազի, այլ նաև ռուսական գազի թեման, ու, թերևս, ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա դրա հնարավոր ազդեցության համատեքստում: Հայաստանը գտնվում է ռուսական կողմի հետ գազային բարդ բանակցության փուլում, որտեղ փորձ է արվում լուծել գնագոյացման հարցը: Համենայնդեպս, տեղեկատվական տիրույթում բավականին մեծ է ճնշումը, որ տեղի է ունենալու գազի թանկացում: Իշխանությունը հայտարարում է, որ առնվազն մինչև ապրիլ չի լինելու թանկացում, սակայն ինչ է լինելու ապրիլից հետո, որևէ բան պարզ չէ: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պետք է լինի գազի այնպիսի գին, որը չխոչընդոտի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բայց ո՞րն է այդ գինը:

Անկասկած է, որ գազի գնի բարձրացումը Հայաստանի համար լինելու է տնտեսական մարտահրավեր, և հարցն այստեղ մարտահրավերի աստիճանի մասին է: Մյուս կողմից, գազի գնի բարձրացումը որոշակի իմաստով լինելու է նաև Հայաստանի ինքնիշխան քաղաքականության ցուցիչ: Նիկոլ Փաշինյանն իտալական պարբերականի հարցին պատասխանելիս գործնականում կամա, թե ակամա շոշափում է հարցի այդ տողատակերը, ինչ-որ իմաստով նաև մեսիջ հղելով ռուսական կողմին, որ նավթն ու գազը հավերժական գործիք չեն և, ըստ այդմ, Հայաստանի հետ գազային բանակցության առումով առաջնորդվելով այսօրվա իրողություններով ու «առավելությամբ», Ռուսաստանը կարող է կորցնել վաղը՝ մասնավորապես Հայաստանի հանրային վստահության առումով: Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության հարցում գազի խաղարկումը և գնի թանկացումը կարող է լինել Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը», ակնարկում է Նիկոլ Փաշինյանն Իտալիայից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում