211652_close_icon
views-count1876 դիտում article-date 13:13 15-08-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 14-ից 15-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 7, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման և թմրամիջոցի հայտնաբերման 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու 1-ական։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր