Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ F-35 կործանիչների մատակարարումից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում ստիպված իր այդ պահանջմունքն «այլ վայրում» կբավարարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարի պարագայում մենք պետք է մեր այդ պահանջմունքն այլ վայրում բավարարենք»,-ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում Թուրքիան «ամենալավ տեխնոլոգիաներն է ընտրում»։
Նա նաև հավելել է, որ տվյալ պահին F-35-երի մատակարարման հետ կապված խնդիրներ չկան։