ՌԴ-ում «պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը

ՌԴ-ում «պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը

PanARMENIAN.Net - ՌԴ-ում «Սպուտնիկ V»-ով «պատվաստվելուց» հետո Covid-19-ով ծանր հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը։ Այդ մասին հայտարարել է Գամալեայի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Եթե «Սպուտնիկ V»-ով իբր պատվաստված մարդիկ ծանր հիվանդանում են, ապա, ինչպես վկայում են տվյալները, նրանք, ցավոք, օգտվել են գնած, կեղծ հավաստագրերից։ «Պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։

Նա նշել է, որ պրեպարատի մարկերի առկայության հետազոտմամբ կարելի է պարզել՝ մարդն իրականում պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, թե ոչ։

Ըստ Գինցբուրգի, պատվաստման հավաստագրերի գնումը միայն մի մասն է այն ամենի, ինչ կատարվում է։

«Մարդիկ գումար են ծախսում, հետո սեփական փողով հիվանդանում և մահանում են։ Նրանք իրենք իրենց են խաբում։ Նաև նրանք մահացու վտանգի են ենթարկում մյուսներին»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ-ում խարդախությամբ զբաղվող հանցախումբ էր հայտնաբերվել, որը կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր է վաճառել։ Խմբի կազմում 2 բուժաշխատող է եղել, որոնք պատվաստման մասին տեղեկատվությունը մուտքագրել են տեղեկատվական համակարգ, և ևս 6 անձ, որոնք վաճառում էին հավաստագրերը համացանցով։ Նրանք հասցրել են մոտ 1000 այդպիսի հավաստագիր վաճառել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---