1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լոռու մարզի Շնող համայնքը կոմբայն է ստացել ՏԿԵ նախարարության ՀՏԶՀ հիմնադրամից

Լոռու մարզի Շնող համայնքը կոմբայն է ստացել ՏԿԵ նախարարության ՀՏԶՀ 
հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Լոռու մարզի Շնող համայնքը ստացել է 41 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ կոմբայն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՏԶՀ մամուլի ծառայությունից, գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում այս գյուղտեխնիկայի մուտքը Շնող էականորեն հեշտացրել է համայնքի գործը:

Ծրագրի շրջանակում Շնող խոշորացված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկական կոմբայն, շարքացան մեքենա, սկավառակավոր շարքացան, սկավառակավոր գութան, պտտվող գութան, կախովի սրսկիչ, կախովի կուլտիվատոր և միջջրային մշակության կուլտիվատոր:

Շնողում ընդհանուր ներդրումը կազմել է 86 միլիոն 455 հազար 900 դրամ ՀՀ դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]