Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է  

Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող մրցաշարի տղամարդկանց կիսաեզրափակիչում մրցեցին աշխարհի 2-րդ և 3-րդ ռակետները` Նովակ Ջոկովիչը և Ռոջեր Ֆեդերերը: 2 ժամ 19 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց  7։6, 6։4, 6։3 հաշվով:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Դոմինիկ Տիմը Ավստրիայից և Ալեքսանդր Զվերևը Գերմանիայից: Եզրափակիչը կկայանա փետրվարի 2-ին:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]