211652_close_icon
views-count1356 դիտում article-date 23:18 14-01-2021

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Բելառուսի դեսպանին, քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր, փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում պլանավորված միջոցառումները: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-բելառուսական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր