Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ պարֆյումը՝ 4,572 մլն դիրհամ (գրեթե 1,3 մլն դոլար) արժեքով՝ գրում է RIA Novosti-ն։
Nabeel-ի օծանելիքը կրում է «Shumukh» անվանումը (արաբերենից թարգմանած՝ «ամենաբարձրին արժանի») և ընդգրկված է The Spirit of Dubai շարքի մեջ: Թանկարժեք քարերով՝ ադամանդ, մարգարիտ, տոպազ և այլ քարերով, ինչպես նաև ոսկով ու արծաթով․ օծանելիքը ներկայում ցուցադրված է Դուբայի առևտրի կենտրոններից մեկում՝ Dubai Mall-ում: Ցանկացողները կարող են դրանք տեսնել մինչև մարտի վերջը: Օծանելիքի ստեղծման համար, որը կարող են օգտագործել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, պահանջվել է երեք տարի: Անոթը, որում տեղավորվում Է 3 լիտր պարֆյում, պատրաստված է մուրանյան ապակուց: Դրա բարձրությունը՝ իր կոնստրուկցիաների, դեկորատիվ դիզայներական բաղադրիչների հետ միասին, կազմում է 1,97 մետր:
https://www.youtube.com/watch?v=omv0cBdncjc
Օծանելիքը փոշեցրվում է հեռակառավարվող մեխանիզմի օգնությամբ, որը կարելի է հարմարեցնել ցանկացած հասակի:
Թանկարժեք պարֆյումն արդեն երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել օծանելիքի անոթի վրա ադամանդների թվաքանակով (ավելի քան 3,5 հազար քար) և հեռակառավարվող ամենաբարձր սփրեյով: