Բաժիններ՝

Կալիֆոռնիայում արագընթաց տրամվայը դուրս է ընկել ռելսերից. Los Angeles Times

Առնվազն 27 մարդ է տուժել լույս օգոստոսի 23-ի գիշերը Կալիֆոռնիայի նահանգի Սակրամենտո քաղաքում ռելսերից արագընթաց տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 21:43-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 23-ին 05:43-ին): Փրկարար գործողությանը մասնակցել է 40 հրշեջ: Վթարի պատճառների վերաբերյալ տվյալներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս