Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուկրաինայի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ խաղում հավասար է գնահատում շանսերը

Ուկրաինայի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ խաղում հավասար է 
գնահատում շանսերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինային ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղում երկու թիմերը հավասար հնարավորություն ունեն դրական արդյունքի հասնելու:

«Մենք հարգում ենք ձեր մարզիչին: Հայաստանի հավաքականի մարզիչը բավականին ուժեղ մասնագետ է: Դուք հանդիպումն անցկացնում եք սեփական հարկի տակ, և, իմ կարծիքով, հավասար`50-50 հնարավորություն ունեն երկու թիմերն էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Ուկրաինային ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]