▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Դիլիջանի ոլորաններում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Նոյեմբերի 7-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 LT 667 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «MAN» մակնիշի K387 UT 163 պետհամարանիշով բեռնատարին, ինչի հետևանքով  «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:

shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 62-ամյա Վլադիմիր Հարությունյանը տեղում մահացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին