Երևանում Խորեն Աբրահամյանի անունը կրող փողոց կլինի

Երևանում Խորեն Աբրահամյանի անունը կրող փողոց կլինի

PanARMENIAN.Net - Երևանի որոշ փողոցներ վերանվանվել են։ Որոշումները կայացվել են Երևանի ավագանու նիստում։

Մայիսյան փողոցն այսուհետ կկրի անվանի դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Խորեն Աբրահամյանի անունը։

Նման առաջարկով է հանդես եկել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի Հայաստանում սրտանոթային վիրաբուժության և տրանսպլանտոլոգիայի հիմնադիր, բժիշկ Ալեքսանդր Միքայելյանի պատվին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---