Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակներ են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Cլկմapture

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ արտահայտությանը՝ «Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»: «Գիտեք, կարծում եմ այդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվը չէ, որ պարտվողները հեռանալիս ասում են` դու կփոշմանես»,- նշեց  նա լրագրողների հետ զրույցում : «Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի»,-ասաց վարչապետը: «Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը եւ նրանց շրջապատը քաղաքական դիակներ են, բայց սա չի նշանակում, որ նրանք ազատված են օրենքի առաջ պարտավորությունից»,-ասաց նա: