211652_close_icon
views-count3094 դիտում article-date 19:30 05-01-2019

Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունվարի 5-ին այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ շնորհավորելու երեխաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին: Պաշտպանը կարևորել է փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ հայտնելով իր վճռականությունը պարբերական ուշադրության ներքո պահելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրները: Պաշտպանն ու ՄԻՊ աշխատակիցներն անմիջական միջավայրում շփվել են կենտրոնի սաների հետ, ինչպես նաև առանձնազրույց ունեցել որոշ երեխաների և հաստատության աշխատակիցների հետ: Նրանք ծանոթացել են առկա պայմաններին և արձանագրել մի շարք խնդիրներ, որոնց լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում համապատասխան առաջարկներ են ներկայացվելու պետական լիազոր մարմիններին: [b]ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր