Թուրքիայում մի սերժանտ ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ հաստատելու մեղադրանքով։ Մի քանի տարի առաջ մեղադրյալը քաղաքային մի հեռախոսից իր բջջային համարին էր զանգել՝ փորձելով գտնել հեռախոսը: Պատճառն այն է, որ թուրքական կառավարությունը գաղտնալսում է սպաների հեռախոսային խոսակցությունները, դրանք շարժման իրենց կողմնակիցներին գաղտնի ուղերձ համարելով, հայտնում է mk-turkey.ru-ն:
Sözcü թերթը պատմում է վեց տարի առաջ իր բջջային հեռախոսը կորցրած մի զինծառայողի մասին, որը, փորձելով գտնել այն, իր հեռախոսահամարին զանգ էր թողել վճարովի հեռախոսից: Երբ պատասխան չի եղել, նա զանգահարել է իր սենյակակիցին, որը նույնպես զինվորական սպա է:
Զրույցը տևել է ընդամենը 13 վայրկյան: Զինծառայողը պարզել է, որ հեռախոսը տանն է թողել:
Ըստ հարուցված գործի, սերժանտը ձերբակալվել է նախկինում Գյուլենի կողմնակիցների օգտագործած՝ նույն վճարովի հեռախոսից զանգ կատարելու համար:
Կալանավորին բաց են թողել մինչև դատը, իսկ սենյակակցին ձերբակալել են: