Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Բնձորի» հանդամասում 6 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. կան ծխացող օջախներ

Դեռևս հոկտեմբերի 25-ին Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 08:10-ին 37 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 07:30-ին, 68 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից:

Այրվում է մոտ 25-30 հա բուսածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին:

Ժամը 17:08-ին մթության եւ տեղանքի անմատչելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

***

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 08:15-ին, 36 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:

Մոտ 5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ. իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Ժամը 17:47-ին ռելիեֆի բարդության եւ մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 37 փրկարար ծառայող եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Մարվել է մոտ 50 ծխացող օջախ: Դեռեւս առկա են ծխացող օջախներ:

***

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:59-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 10 փրկարար մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ:

Ժամը 18:35-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 փրկարար եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:30-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 հրշեջ-փրկարար եւ աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:

Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

***

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:15-ին, անհրաժեշտությունից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են տարածքի զննում. պարզվել է, որ 1 հա տարածքում առկա են ծխացող կոճղեր:

Ժամը 13:00-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

***

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20:09-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում:

Դեպքի վայրում հրդեհաշիջում են իրականացնում անտառտնտեսության 10 աշխատակից եւ Փամբակ գյուղի բնակիչներ. հրշեջ-փրկարարների օգնության կարիք դեռեւս չկա: Այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում