News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում նշել է, որ մտադիր է փոխել օգտատերերի լրահոսում առաջնային գրառումների ընտրության սկզբունքը՝ սահմանափակելով ընկերությունների հաղորդագրությունների, լուրերի եւ տեսանյութերի թիվը: Այսպիսով Facebook-ի թիմը մտադիր է ցանցը օգտատերերի անձնական շփումներին ավելի տրամադրող դարձնել, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Ցուկերբերգի պարզաբանմամբ՝ ավելի շատ բողոքներ է ստանում, որ կոնտենտը սկսել է լրահոսում ճնշել մտերիմ ընկերների հաղորդագրությունները: «Դժվար չէ հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունեցել: Վերջին մի քանի տարիներին տեսանյութերը եւ այլ հրապարակային կոնտենտները պայթյունավտանգ տեմպով տարածվել են Facebook-ում: Դրա հետեւանքով մեր լրահոսում ավելի շատ են հայտնվում հրապարակային գրառումները, իսկ ընկերների եւ ազգականների գրառումները նվազում են: Սա փոխել է հավասարակշռությունը եւ մեզ հեռացրել առավել կարեւոր բաներից, որոնց համար էր Facebook-ը նախատեսված՝ օգնել մեզ շփում պահպանել»,- պարզաբանել է նա:

Նրա խոսքով՝ սոցցանցի թիմը իրեն պատասխանատու է համարում, որպեսզի Facebоok-ը լինի պարզապես ժամանակ անցկացնելու միջոց, բայց նաեւ նպաստի օգտատերերի «բարեկեցությանը»: Ըստ Ցուկերբերգի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոցցանցերը բարիք են բերում այն դեպքում, երբ օգտագործվում են առանձին մարդկանց միջեւ շփում պահպանելու համար: Տեսանյութեր դիտելը եւ հոդվածներ ընթերցելը չնայած ավելի տեղեկատվական բնույթ ունի, չի օգնում սոցիալական հաղորդակցությանը: Այս պատճառով լրահոսի ձեւավորման կարգը կփոխվի, դրանում ավելի շատ կհայտնվեն ընկերների հաղորդագրությունները:

​«Ցանկանում եմ պարզաբանել՝ ես պատրաստ եմ այն բանին, որ այս փոփոխություններից հետո կկրճատվի ժամանակը, որ մարդիկ անցկացնում են Facebook-ում, իսկ փոխազդեցության որոշ միջոցներ կդադարեն տարածված լինել: Սակայն ես նաեւ հույս ունեմ, որ ժամանակը, որը դուք այստեղ կանցկացնեք, ավելի արժեքավոր կդառնա»,- նշել է Ցուկերբերգը:

Facebook-ում գործում է լրահոսի ձեւավորման հատուկ ալգորիթմ, որը սեփական հայեցողությամբ է ընտրում օգտատիրոջ համար ամենակարեւոր հաղորդագրությունները: Ժամանակագրական պատկերումից ցանցը հրաժարվել է 2006 թվականից, չնայած բոլոր հաղորդագրությունների դիտումը հնարավոր է կարգավորումներով: «Մեր նպատակը աշխարհում յուրաքանչյուր մարդու համար միանգամայն անհատական թերթ ստեղծելն է»,- Ցուկերբերգը 2014-ին այսպես էր մեկնաբանել նման մոտեցումը:

Այդուհանդերձ, այս որոշումը բազմիցս հարուցել է օգտատերերի քննադատությունը, որոնք բաց էին թողել իրենց համար կարեւոր հաղորդագրություններն այն պատճառով, որ ալգորիթմն ավտոմատ դրանք հեռացնում էր: 

Facebook-ը բազմիցս փոխել է ալգորիթմը, որով օգտատերերը լցնում են լրահոսը: ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտնաբերվեց, որ ալգորիթմը (եւ այն ուղղորդող մարդիկ) նկատելի առավելություն է տալիս ձախ-ազատական հրապարակումներին:

Քարոզարշավի վերջում եւ հաջորդ տարվա ընթացքում նկատվեց, որ Facebook-ը ապատեղեկատվություն տարածելու կարեւորագույն ուղի էր դարձել: Անցկացված հետազոտությունները ցույց էին տալիս, որ ֆեյքերի մի մասը տարածվում էր պարզապես հանուն գովազդի, բայց մի մասն էլ գալիս էր ռուսական «թրոլինգի ֆաբրիկայից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ