Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ո՞վ է ցանկանում տապալել Փաշինյանի իշխանությունը․ ամերիկյան յուրահատուկ պատասխան Երևանին

Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան․ պնդում է ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնը՝ օրերս հրապարակած հետաքննությունում: Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ, ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով: Ուսումնասիրելով սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ փոխկապակցված անձանց ու ինֆորմացիոն ռեսուրսները։

Atlantic Council-ի փորձագետները, պնդում են, թե հստակ ապացույցներ են գտել, որոնք վկայում են՝ առնվազն AntiFake.am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում: Անցած տարիներին արևմտյան բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, հայտարարել են, թե Ռուսաստանը փորձում է միջամտել իրենց ներքաղաքական կյանքին՝ համացանցի ու օնլայն տեխնոլոգիաների միջոցով: 2016-ի նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնն անգամ պատժամիջոցներ է սահմանել ռուսական «թրոլների ֆաբրիկայի»՝ Ինտերնետ հետազոտությունների գործակալության ղեկավարների ու մենեջերների նկատմամբ: Կեղծ տեղեկություններ տարածող, հասարակություններին պառակտող ու Պուտինի վարչակազմը գովերգող այդ կառույցն, ի դեպ, ևս գրանցված է Սանկտ Պետերբուրգում:

Atlantic Council-ն լուրջ վերլուծական կենտրոն է, որը սերտ առնչություններ ունի Թրամփի վարչակազմի հետ ու մեծ մասնակցություն ունի նրա տարածաշրջանային քաղաքականության մշակման գործընթացում։ Սրանով հանդերձ՝ բնավ մտադիր չենք երաշխավորել այս հետաքննության օբյեկտիվությունը կամ անկողմնակալությունը, ավելին՝ հակված ենք դրա հրապարակումը դիտարկել միանգամայն այլ համատեքստում՝ ընթերցողի ուշադրությունը հրավիրելով Հայաստանի իշխանության հետհեղափոխական քաղաքականության առանցքային դրվագների վրա։

Հեղափոխության հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ ու հարթակներում պնդում էր, թե հայկական հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ըստ այդմ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորալ փոփոխություններ չեն նախատեսվում։ Ինքնին հասկանալի է, որ այս հայտարարություններն արվում էին Ռուսաստանի ղեկավարությանը հանգստացնելու, նրա մոտ վստահություն ձեռք բերելու համար՝ հաշվի առնելով այն հանագամանքը, որ Մոսկվայում կարծրատիպային, նույնիսկ կլիշեյավորված վերաբերմունք կա ցանկացած երևույթի հետ, որն ասոցավում է հեղափոխության հետ։ Ամիսների փորձը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի այս մարտավարությունն ամենևին էլ արդյունավետ չէ, ավելին՝ նրա պարբերական դարձած հայտարարություններն ավելի են մեծացնում Պուտինի շրջապատի կասկածները Հայաստանի այսօրվա իշխանության անկեղծության նկատմամբ, մանավանդ, որ պաշտոնական Երևանի քաղաքականությունը շատ դեպքերում քաոտիկ էի, կամ առնավազն՝ ոչ հայեցակարգային։ Համենայն դեպս, հայ-ռուսական հարաբերությունենրում այսօր առկա է ինստիտուցիոնալ ճգնաժամ, որն արտացոլվում է անգամ ապրանքաշրջանառության մեջ, որը 2018-ին շեշտակի կրճատվել է։

Ավելին՝ հեղափոխության «ռուսասիրության» ֆոնին Ռուսաստանի իշխանությունը կարողացավ գործոն դարձնել Հայաստանի նախկին համակարգին ու նրա նշանային դեմքերին, ինչի շնորհիվ՝ ընդհանուր առմամբ, կարողացավ վերահսկելի դարձնել Հայաստանի քաղաքական համակարգն ու արտաքին քաղաքականությունը։ Ասվածը հիմնավոր դարձնելու համար՝ բերենք մի քանի օրինակներ։

Նույնիսկ Սերժ Սարգսյանի՝ խոցելի լեգիտիմությամբ իշխանությունը մերժում էր մասնակցել Ռուսաստանի սիրական ավանտյուրային՝ պնդելով, որ դա տեղի ունենա ՀԱՊԿ շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց հումանիտար առաքելություն ուղարկել Սիրիա։ Ընդ որում՝ բացառապես Պուտինի վստահության վերկանգման համար արված այս քայլը Փաշինյանի կողմից այնքան կարևորվեց, որ իրականացվեց ժողովրդավարական ընթացակարգերին հակառակ՝ առանց խորհրդարանի համաձայնության։ Կամ հիշենք ամենաթարմ օրինակը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցուցաբերված «առանձնահատուկ» ընդունելությունը՝ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանն այդ օրերին ուներ բարձարաստիճան այլ հյուրերն ևս, որոնք փաստորեն մնացին լուսանցքում։ Այսինքն՝ Հայաստանն անուղղակիորեն ընդունեց, որ ԵՏՄ-ում «նայողը» հենց Ռուսաստանն է։

Այլ խոսքով՝ Մոսկվային հաջողվել է ամբողջովին վերահսկել Հայաստանի իշխանության վարքագիծը ու պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հակադրվելով հայկական հեղափոխության առանձնահատկության մասին իր հրապարակային հայտարարություններին՝ վերջին հարցազրույցներում ավելի ընդգծված տոնով սկսեց սիրաշահել Ռուսաստանի ղեկավարությանը ու նույնքան ոչ դիվանագիտական բառապաշարով կշտամբեց ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։

Ու այս ֆոնին բավականին հետաքրքիր է Atlantic Council-ի հետաքննության հրապարակումը, որը բացահայտում է, թե որ երկիրն է շահագրգռված Նիկոլ Փաշինյանի իշխանության նպատակային վարկաբեկմամբ կամ նույնիսկ՝ տապալմամբ։ Սա կարող է դիտվել ամերիկյան յուրահատուկ պատասխան Փաշինյանի վերջին հարապարակային ելույթներին, հարցազրույցներին։

Փաշինյանի կողմից պարբերաբար «քլնգվող» ԱՄՆ լուրջ կենտրոններից մեկը Հայաստանի վարչապետին հասկացնում է, որ նրա կառավարության դեմ «հիբրիդային պատերազմ» իրականացնում է Ռուսաստանը։ Իհարկե, դժվար է ասել, թե այս ուղերձն ինչպես կընկալվի Փաշինյանի շրջապատում։ Շատ հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը նոր «դոզայով» իր հավատարմությունը հայտնի Մոսկվային՝ վերջինիս ապացուցելու համար, որ չի հավատում ամերիկյան կենտրոնի «դավադիր» բացահայտումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում