Իրավիճակի որոշակի կայունացում, բնականաբար, նկատվում է:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
«Այս պահին ակտիվ վարակակիրների թիվը գնալով նվազում է, այսինքն ավելի մեծ է առողջացածների թիվը, քան հայտնաբերված նոր դեպքերի թիվը, որը այս պահին 7 հազարից ավելի է: Երկրորդ, տոկոսային հարաբերակցությամբ արված թեստերի մեջ դրական դեպքերը իջել են 19 տոկոսի երեկվա դրությամբ: Դրա նախորդը օրը շատ ավելի ցածր էր: Այո կարելի է ասել, որ նվազում, նույնիսկ կայուն նվազում դիտվում է, բայց սա չի նշանակում, որ պետք է հակահամաճարակային միջոցառումները դադարեցվեն»,-ասաց նա: