Tuesday, 23 04 2024
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին

Մոսկվան չի հավատում Էրդողանի ղարաբաղյան «արցունքներին»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նոյեմբերի տասներեքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով կժամանի Սոչի: Պլանավորվում է, որ նրանք կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի և Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օրակարգում նաև երկկողմ հարցերի լայն շրջանակի, մասնավորապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման, էներգետիկայի բնագավառի համագործակցության հեռանկարների քննարկումն է: Դատելով Մոսկվայի պաշտոնական հաղորդագրությունից՝ երկու օր հետո Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում ԼՂ հարցն առանձին ներառված չէ, և եթե անգամ երկու առաջնորդները դրան անդրադառնան, ապա դա տեղի է ունենալու տարածաշրջանային ավելի գլոբալ հարցերի համատեքստում:

Բաքու կատարած վերջին այցից հետ Թուրքիայի նախագահը խոստացել էր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացնել ԼՂ հարցը, որովհետև Էրդողանի համոզմամբ՝ եթե Ռուսաստանի նախագահը կենտրոնանա խնդրի վրա, արդյունքներն անհամեմատ տեսանելի կլինեն: Ակնհայտ է, թե ադրբեջանա-թուրքական ընկալմամբ որն է «արդյունքը». դա, ըստ էության, վերադարձն է այն իրավիճակին, որը ծնեց 2016-ի քառօրյա պատերազմը: Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ Էրդողանի հայտարարությունն առավելապես քարոզչական, ֆոնային բնույթ ուներ, որովհետև տարբեր պատճառներով այսօր Մոսկվայի օրակարգում չկա Ղարաբաղյան խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս սեպարատ նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտություն:

Օբյեկտիվորեն Մինսկի խումբը միակ միջազգային հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքն արդյունավետ համագործակցում են, և գոնե այս պահին Պուտինը չի փակի այդ պատուհանը, մանավանդ, որ բավականին բարդ արտաքին և ներքին քաղաքական կոնյունկտուրայով պատրաստվում է 2018-ի մարտին նշանակված նախագահական ընտրություններին:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԼՂ խնդրում Վաշինգտոնն ու Փարիզն ընդունում են Մոսկվայի հիմնական դերակատարության լեգիտիմ իրավունքը: Սա Մոսկվայի համար հատկապես կարևոր է վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, երբ Ռուսաստանի իզգոյացումն ավելի ակնհայտ դարձավ ամերիկա-չինական բարձր մակարդակի հանդիպման հետևանքով, մանավանդ, որ դրանից հետո Դոնալդ Թրամփն ըստ էության հրաժարվեց Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպում ունենալ Վիետնամում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան վեհաժողովի շրջանակներում(ՍՄՆ և Ռուսաստանի նախագահները սահմանափակվել են ընդհանուր հայտարարության հեղինակմամբ, որը վերաբերում է Սիրիայի խնդրին):

Այս լույսի ներքո Պուտին-Էրդողան հանդիպման քաղաքական նշանակությունն էապես ստորադասվում է՝ վերածվելով քաղաքակիրթ աշխարհից քշված ավտորիտար երկու առաջնորդների հանդիպման: Մոսկվան և Անկարան չունեն ռեսուրսներ լայն ճակատով Արևմուտքին հակադրվելու համար, մանավանդ, որ Պեկինը միանգամայն ինքնաբավ քաղաքականություն է վարում և նույնիսկ փորձում է օգտվել Վաշինգտոնի ու Մոսկվայի հակադրությունից՝ գերտերության իր հավակնությունները, երկրորդ բևեռի իր հայտը ձևակերպելու համար:

Պուտինն ու Էրդողանը իրենց պահանջարկվածությունը կարող են խաղարկել սիրիական գործոնով, և, ըստ ամենայնի, նրանց հանդիպման օրակարգում առաջնայինը լինելու է հենց Սիրիայի հարցը: Այսօրվա միջազգային համատեքստում Մոսկվան հակված չէ հավատալ Անկարայի ղարաբաղյան «արցունքներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում