Tuesday, 23 04 2024
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ

Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսում, Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականների սպանության կապակցությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն, ցավակցություն հայտնելով Սիրիայի ժողովրդին, միաժամանակ հայտարարում է, որ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ սպանվել էին Ղամիշլիի հայ կաթոլիկ եկեղեցու երկու հոգևորականներ:

Երևանն այդ կապակցությամբ արել էր դատապարտող հայտարարություն, տեղի ունեցածը դիտարկելով Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման հետևանք:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը հնարավոր է դիտարկել հայկական կողմի անուղղակի մեղադրանքին անուղղակի պատասխան: Թուրքերը փաստորեն ասում են, որ սպանությունն իրենց ձեռքի գործ չէ, այլ քրդերի: Համենայնդեպս, հարցը նրանք հասցեագրում են քրդերին՝ նշելով, որ նրանց վերահսկողության գոտում է եղել սպանությունը: Ղամիշլիի հանգամանքը Սիրիայի հյուսիսում ծավալված զարգացումների համատեքստում հայկական կողմի համար հատկապես նշանակալի է ոչ միայն այնտեղ հայկական մի քանի հազարանոց համայնքի առկայությամբ, այլ նաև այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահին ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի հանգամանքով: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայկական համայնքի անվտանգության հարցով դիմել է Պուտինին՝ երբ Թուրքիան ներխուժեց Սիրիայի հյուսիս: Հետո արդեն Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ հարցը վերաբերում էր Ղամիշլիի հայերի անվտանգությանը՝ ավելացնելով, որ հարցը քննարկվել է նաև Սոչիում Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպմանը:

Փաստորեն, հոգևորականների սպանությամբ ստացվեց, որ անվտանգության առումով կան խնդիրներ: Բանն այն է, որ Սոչիում Պուտինի և Էրդողանի պայմանավորվածության համաձայն, Ղամիշլին դուրս էր մնացել թուրք-ռուսական պարեկության գոտուց: Մինչ հոգևորականների սպանության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունից հետո եղավ տեղեկություն Մոսկվայում Հայաստանի դեսպանի և Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցչի հանդիպման, դրա ընթացքում Սիրիային առնչվող հայ-ռուսական գործակցության «հրատապ խնդիրների» քննարկման վերաբերյալ:

Մոսկվայի այդ հանդիպմանն էլ հաջորդում է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ սպանությունից մի քանի օր անց: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանի նախաձեռնությամբ Մոսկվան բարձրացրել է հայ հոգևորականների հարցը Թուրքիայի առաջ, ինչին էլ Անկարան պատասխանում է, որ հարցերը պետք է ուղղել քրդերին:

Միաժամանակ, արդյոք տեղի ունեցածը կդառնա՞ հիմք, որպեսզի Թուրքիան ու Ռուսաստանը, այսպես ասած, համատեղ պարեկության գոտին ընդլայնեն և ներառեն նաև Ղամիշլին: Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Սիրիայի իրավիճակը քննարկել է ԱՄՆ-ում, Թրամփի հետ, իսկ մինչ այդ հայտարարել էր, որ դրանից հետո հարցը քննարկելու է Պուտինի հետ: Արդյոք Երևանը ևս կմասնակցի՞ այդ հանդիպման օրակարգի ձևավորմանը, ինչպես Սոչիի հանդիպման պարագայում, ու ինչ արդյունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում