Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում տեղի ունեցած փլուզումից հետո այսօր շենքի դիմաց էին հավաքվել մեծ թվով մարդիկ: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը լրագրողների հետ զրույցում մատնանշեց իրավիճակի մեղավորներին: