211652_close_icon
views-count1897 դիտում article-date 10:46 16-11-2018

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Oրակարգում են մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ և քվեարկություններ: Քվեարկության է դրվելու նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը: Քննարկվելու են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր