Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոհանին Տոկիոյում «խստիվ դատապարտել Է» միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը

Ռոհանին Տոկիոյում «խստիվ դատապարտել Է» միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ Թեհրանը «խստիվ դատապարտում Է» ԱՄՆ-ին միջուկային գործարքից դուրս գալու համար, եւ հույս Է հայտնել, որ Ճապոնիան եւ մյուս երկրները կկարողանան ուժի մեջ պահել 2015 թվականին ձեռք բերված համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կիոդո» գործակալությունը:

«Իրանի նախագահ Ռոհանին վարչապետ (Սինձո) Աբեի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ ինքը «խստիվ դատապարտում Է» Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը եւ կոչ Է արել երկրներին, այդ թվում՝ Ճապոնիային, ուժի մեջ պահել համաձայնագիրը»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ: Իր հերթին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հույս Է հայտնել, որ Թեհրանը «լիովին կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները» եւ «զգալի դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 20-ին ժամանել Է Տոկիո՝ դառնալով 2000 թվականի ի վեր Իրանի առաջին նախագահը, որը պաշտոնական այց Է կատարել Ճապոնիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]