211652_close_icon
views-count29744 դիտում article-date 18:12 26-02-2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Կարեն Բունիաթյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Կ. Բունիաթյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Դավիթ Յազիչյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր