News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը իրավական գործընթաց է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան. Խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Մեկ բան կարող եմ ասել՝ որ մեր հանրապետությունում բոլորը օրենքի առաջ հավասար պետք է լինեն, արտոնություններ չպետք է լինեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ռուբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է, որ սա քաղաքական վենդետա է, Մելքումյանն ասաց. «Ես շարունակում եմ բոլոր գործընթացները համարել իրավական: «Մարտի 1»-ի գործը հանկարծահաս գործընթաց չէ: Չպարզաբանված բազմաթիվ հարցեր կային, ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց: Դեռեւս ժամանակ է պետք, կլինեն իրավական գործընթացների պատասխանը, մենք էլ կիմանանք»:

Հարցին, թե ԲՀԿ-ն շահագրգռվա՞ծ է, որ այս գործը բացահայտվի՝ հաշվի առնելով, որ այդ ընթացքում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայում է եղել եւ մեղքի իր բաժինն ունի, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Ես կոալիցիայի փաստը չէի հակադրի մարտի 1-ի բուն գործողություններին: Այն, ինչ կատարվել է, եղել է դժբախտություն, ողբերգություն: Կոալիցիայիում եղել են նաեւ այլ ուժեր, եւ հիմա սլաքները տանել այդ ուղղությամբ, ես չէի անի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ բոլոր գործընթացները, որոնք եղել են օրենքին հակառակ, բացահայտվեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ինքը մտահոգ է, որ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել եւ կարող է կալանավորվել: Ի պատասխան Մելքումյանն ասաց. «Մենք երեք նախագահ ենք ունեցել, բոլորի համար էլ մտահոգ եմ: Որեւէ մեկը չի կարող հաճույք զգալ դրանից, որ ինչ-որ բաներ են կատարվում, որովհետեւ չէ՞ որ 10 տարի յուրաքանչյուր նախագահի դեպքում երկիրը կառավարվել է եւ էդ կառավարման բովանդակությունը, ոճը հետեւանք է ունեցել յուրաքանչյուր ընտանիքի համար: Որպեսզի երկիրը ճիշտ զարգանա, մենք պետք է համոզված լինենք, որ նախկին բոլոր խնդիրները պարզաբանված, սպառված են, որ հետ չնայենք»:

Միքայել Մելքումյանը դեմ է խնդրի քաղաքականացմանը. «Հիմա հարցն այն է, թե մենք մեր իրավական համակարգին վստահում ենք, թե ոչ: Ես կարծում եմ, որ հիմա վստահելու ժամանակները պետք է լինեն, որ զարգացում լինի: Այն գործընթացները, որոնք տանում են անցյալի խնդիրների պարզաբանմանը, բոլորս պետք է շահագրգռված լինենք: Բայց թե ով ինչ պատասխանատվության բաժ-ին ունի, պետք է պարզեն իրավապահները: Նույնը վերաբերում է Հոկտեմբերի 27-ին»:

Մելքումյանը համաձայնեց, որ չի կարելի բանակը ներգրավել քաղաքական գործընթացներում. ««Հիմա էլ մենք հետաքրքիր շանս ունենք այս պահին, որ երկիրը զարգանա, ու ես բացարձակ չեմ անձնավորում: Պետք չի ասել՝ այս անձի հետ կապված, համակարգն է չէ՞ գործել: Այսինքն՝ պայմաններն այնպիսին են եղել, որ այդ համակարգերը չեն կարողացել դիմակայել այն պրոբլեմներին, որ հանցագործությունները կամ այն դժբախտությունները, որ ունեցանք, չլինեին»,- ասաց նա:

Մելքումյանը Ռոբերտ Քոչարյանի խոսքում, թե այլոց եւս հնարավոր է ներգրավեն գործընթացներում, ԲՀԿ-ին ուղղված սլաք չի տեսնում. «ԲՀԿ-ի մասով ես մտահոգություն չունեմ»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «Մարտի 1»-ից հետո ինքն այլեւս իշխանություն չի ունեցել, եթե ՀՔԾ-ն որեւէ բացահայտում ուներ անելու, կարող էր անել, իսկ այդ ժամանակ իշխանության հետ կոալիցիա է կազմել նաեւ ԲՀԿ-ն, Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ կոալիցիաների մեջ եղել են տարբեր կուսակցություններ, եւ քաղաքական իշխանության կոալիցիոն բովանդակությունը բացարձակ չի կարելի հակադրել այն դեպքերին, որոնք եղան «Մարտի 1»-ին:

«Բա մենք երբ որ 2012-ին կոալիցիայից դուրս եկանք, ի՞նչ ասեցինք, որ լինելով կոալիցիայի մեջ, բայց կոալիցիոն իշխանության քաղաքական որոշումnերի կայացման մեջ ունենալով 0 ազդեցություն, մենք դուրս ենք գալիս: Այսինքն՝ մի քանի նախարար ունենալը դեռեւս չի նշանակում, որ դու վերջնական քաղաքական որոշումների վրա  ազդեցություն ունես: Համակարգի էությունը բոլորս գիտենք, որի անունը դրած է եղել քաղաքական որոշում: Որտե՞ղ էր կայացվում քաղաքական որոշումը»,- նշեց Մելքումյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ