211652_close_icon
views-count50981 դիտում article-date 15:42 25-02-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են 06-ը, Opel-ն ու DAF բեռնատարը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20 սահմաններում Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի Էջմիածնի փողոցի 24 հասցեի դիմաց բախվել են Զանգակատուն գյուղի բնակիչ, 28 ամյա Սարգի Ս.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 OT 213 համարանիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Ակակի Ք.-ի վարած DAF մակնիշի HH 821QQ եւ Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Արթուր Շ.-ի վարած Opel մանիշի 01 SS 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Արթուր Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունայի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր