Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
«Ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացիները կարծում էին, թե արագաչափերը չեն աշխատելու, և ավտոերթին մասնակցելու համար իրենք չեն տուգանվելու: Հետո պարզվեց, որ և՛ արագաչափերն են աշխատել, և՛ կամերաներն են աշխատել, և մարդիկ լուրջ տուգանվել են»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ուստի, նրա խոսքով, իրենք բարոյական պարտավորություն ունեն քաղաքացիների նկատմամբ. «Այս իմաստով կարևորում եմ, որ համաներումը տարածվի առնվազն մինչև հունիսի 1-ը: Մենք դրանով մեր հարգանքի տուրքը կմատուցենք շարժմանը մասնակցած ազատասեր մեր քաղաքացուն, որը պարտավոր չէր իր անձնական միջոցների հաշվին նման հալածանքների ենթարկվել և ընկնել ԴԱՀԿ դռները»:
Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ համաներումը պետք է տարածվի նաև քաղաքական դրդապատճառներով դատապարտվածների նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: