Instagram սոցցանցը նոր գործառույթ է գործարկում, որը կօգնի հավելվածի օգտատերերին պայքարել համացանցային խարդավանքների դեմ:
«Մենք նոր գործառույթ ենք գործարկում, որպեսզի օգնենք մարդկանց ճանաչել ֆիշինգային էլեկտրոնային նամակները (համացանցային խարդախությունների տեսակ, որի օգնությամբ օգտատերերի անձնական գաղտնի տեղեկությունները հասանելի են դառնում)»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Նոր գործառույթի հասանելիությունը իրականացվելու է Կարգավորումների միջոցով և թույլ է տալու ցանկացած մարդու ստուգել հաղորդագրության աղբյուրի իսկությունը: