News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնում  տաքսի ծառայություններ իրականացնող Uber ընկերությանը մերժել են երկարացնել մասնավոր փոխադրումների իրականացման լիցենզիան, հաղորդում է BBC-ն։

Լոնդոնի հասարակական տրանսպորտը ղեկավարող եւ տաքսիների օպերատորներին լիցենզիա տրամադրող Transport for London ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ Uber London Limited-ը չի կարող համարվել լիցենզիա ունեցող պատշաճ ընկերություն։

Ընկերության ներկայիս լիցենզիայի ժամկետը, որը վերաբերում է բջջային հավելվածին, ավարտվում է սեպտեմբերի 30-ին։

Uber-ը  կարող է 21 օրվա ընթացքում  բողոքարկել որոշումը։ Ընկերությունն արդեն հայտնել է այդ իրավունքից օգտվելու մասին։ Մինչ բողոքարկման գործընթացի ավարտը ընկերությունը կարող է Լոնդոնում մատուցել իր ծառայությունները։

Որոշումը չի վերաբերում ռեստորաններից սննդի առաքման UberEATS ծառայությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ