Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Ուորլիքն ընդդեմ հայերի՞, թե՞ Բաքվի հերթական ապատեղեկատվությունը. սենսացիոն լուրեր Վաշինգտոնից

Ադրբեջանական haqqin.az կայքը սենսացիոն տեղեկատվություն է հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի մտադրության մասին: Իհարկե, մենք հակված չենք «հալած յուղի» տեղ ընդունելու ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը և միշտ խիստ որոշակի վերապահումով ենք վերաբերվել Բաքվից եկող լրատվական արտահոսքերին: Այս դեպքում խնդիրն այն է, որ haqqin.az-ն իր հերթին հղում է անում Depiararat հայկական պորտալին:

Ինչևէ, եթե հավատանք հրապարակված տեղեկատվությանը, ապա Ուորլիքը խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ պատկան մարմինների հետ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի Հայկական համագումարի դեմ դատական գործընթաց հարուցելու համար` այն հիմքով, որ այս լոբբիստական կառույցները ֆինանսավորում են ԼՂՀ իշխանություններին` այդպիսով խրախուսելով հայերին և վիժեցնելով ԼՂ կարգավորման գործընթացը:

Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ նախկին համանախագահներից մեկը հանդես եկած լինի նման պրովոկացիոն նախաձեռնությամբ: Նրանք բոլորը, որպես կանոն, աչքի են ընկել դիվանագիտական կոռեկտությամբ, և, անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, որ նման բան կարող է նախաձեռնել Ուորլիքը, ով եղել է ամենաակտիվ համանախագագներից մեկը և իր հրապարակային խոսքում և հայտարարություններում միշտ աչքի է ընկել անկողմնակալությամբ և չափավորությամբ:

Եթե ճիշտ է ադրբեջանական կայքի լրատվությունը, ապա ո՞րն է ամերիկացի դիվանագետի հակահայկական նախաձեռնության մոտիվը:

Արդյո՞ք նրա վրա ազդել են թուրքական ու ադրբեջանական քաղաքական և բիզնես շրջանակները, ինչպես դա տեղի է ունեցել նրա գործընկեր Մեթյու Բրայզայի դեպքում: Եթե դա այդպես է, ապա մտահոգության մեծ առիթ չունենք, որովհետև նման նախաձեռնությունները, որպես կանոն, սահմանափակվում են քարոզչական ձևաչափով և ավելի շատ ազդում են հեղինակների, քան Հայաստանի կամ հայերի իմիջի վրա:

Սակայն մտահոգիչ կլինի, եթե Ուորլիքի նախաձեռնության հետևում կանգնած լինի Թրամփի վարչակազմը` սրանով ազդարարելով իր նոր քաղաքականությունը մեր տարածաշրջանում և ԼՂ կարգավորման գործընթացում: haqqin.az-ը նման մի բան ակնարկել է` խոսելով Թրամփի նոր քաղաքականության և Ուորլիքի այս նախաձեռնության ներդաշնակության մասին, ինչպես նաև հավելելով, որ ամերիկացի դիվանագետի` հայկական կազմակերպությունների դեմ ծրագրած դատական գւրծընթացն արժանացել է պետքարտուղարի տեղակալ Ջոն Հեֆֆերնի հավանությանը:

Մեզ մնում է սպասել Ուորլիքի կամ ամերիկյան կողմի արձագանքին` այն հույսով, որ haqqin.az-ի տեղեկատվությունը կհերքվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում