Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները պայմանավորվել են փոխադարձ այցելությունների մասին

ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները պայմանավորվել են փոխադարձ 
այցելությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում  ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 28-ին հանդիպել է  Ղազախստանի նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, կանդիպման ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն:

«Քարտուղար Գրիգորյանը իր հերթին ընդգծեց, որ և՛ Հայաստանը և՛ Ղազախստանը անդամակցում են  ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը, և այս հանգամանքը չափազանց կարևոր է երկկողմ համագործակցության հնարավորությունների առումով: Ասետ Իսեկեշևը ընդգծեց, որ Ղազախստանի ավելի քան 11 քաղաքներում գոյություն ունեն հայկական կրթամշակութային կենտրոններ, և հայ համայնքը Ղազախստանում ունի ակտիվ դերակատարություն երկրի կյանքում»,- ասվում է հաղորդագրութայն մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում օդատիեզերական արդյունաբերության և ռազմաարդյունաբերության ոլորտների զարգացմանը և բարձր է գնահատում այն փորձը, որ Ղազախստանը կուտակել է այս ոլորտներում։ Նա համոզմունք է հայտնել, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են փոխադարձ այցելությունների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]