Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Փաշինյանն ու Քոչարյանը «բարիշեցի՞ն»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի՝ դեռ անցած աշնանը հնչեցրած հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Այս դատավարությունն, ըստ ամենայնի, շատ կարճ է տևելու և արդեն վաղն ավարտվելու է, համենայնդեպս՝ դատավարության մասնակիցների այսօրվա վարքագիծը խոսում է դրա մասին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ էս հայտարարությունն անելիս պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից, դրանից ելնելով՝ ես նման դեպքում կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս մոտ ժամկետում, որ այդ ձևակերպումները ես կարողանամ ներկայացնել»: Վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչը պատասխանել է շատ հստակ. «Ես լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը, վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը և, այո, միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

Վաղը նշանակվել է դատական նիստ, որը, թերևս, մի քանի րոպե տևի, որովհետև Քոչարյանի պաշտպանը հետ է վերցնելու հայցադիմումը։

Առհասարակ՝ անհասկանալի էր նման հայցադիմում ներկայացնելու պատճառը, որովհետև ի սկզբանե ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում խոսել է ոչ թե Քոչարյանի կատարած կոնկրետ հանցագործության, այլ անձեռնմխելիության ինստիտուտի բովանդակության մասին։ Դժվար չէ կանխատեսել, որ ցանկացած պարագայում Քոչարյանի պաշտպանական թիմն այս գործը շահելու հեռանկար չուներ ու, փաստորեն, գտավ տարբերակ դեմքը փրկելու համար, մանավանդ՝ դատարանում ստացավ պատասխանող կողմի հավաստիացումը, որ վարչապետի խոսքերն անձնավորված Քոչարյանին չեն վերաբերել, ինչն, անշուշտ, երկրորդ նախագահն ու նրա պաշտպանական թիմն օգտագործելու են մանիպուլյացիա, քարոզչական նպատակներով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տեղեկատվական, քաղաքական սադրանքներն այս թիմի ձեռագիրն են։

Այնպես է ստացվել, որ այս դատական նիստն այսօր միակը ու, թերևս, հիմնական չէր, որտեղ շոշափվում էր Ռոբերտ Քոչարյանի անունը։ Տասը տարի շարունակ նա ուզուրպացրել է Հայաստանի իշխանությունը, հիմա էլ «օկուպացրել է դատական համակարգը՝ իր հետ կապված գործերով բացահայտելով հայրենի արդարադատության սնանկությունը, կաթվածահար անելով դատարանների բնականոն գործունեությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր պետք է քններ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը, սակայն գործի քննությունն այդպես էլ, ըստ էության, չի մեկնարկել։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին։ Ալումյանը հայտարարել է, թե կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին՝ նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։

Շատերը համարում են, որ Քոչարյանի թիմն իրականում ֆարսով է զբաղված ու իմիտացնում է դատավորի ինքնաբացարկի գործընթաց՝ կեղծ փաստարկներով, որպեսզի այն մերժվի։ Դատավոր Արմեն Դանիելյանի մասով երկու հակադիր կարծիք կա։ Մեկն այն է, որ այս դատավորը, որպես կանոն, հլու-հնազանդ կատարում է դատախազության բոլոր հրահանգները, մյուս վարկածի համաձայն՝ Դանիելյանը վերահսկելի է Քոչարյանի թիմի կողմից։ Դժվար է ասել, թե այս տեսակետներից որն է իրական, սակայն այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, սպառնացել է դատավորին։ «Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չի առանց ինքնաբացարկի։ Բավական հիմք է ներկայացված, ես ծանոթ եմ այդ քննիչի նյութերին, դա ուղղակի նկարած բան է, կոմպյուտերի միջամտությունը, կարծում եմ, եղել է, սա հանցագործություն է, և նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու են այդ համակարգչի մեջ, և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվում։ Էն գլխից այս ամենը բացառելու համար, հորդորում եմ Ձեզ՝ առանց անդրադառնալու, առանց անձնավորելու, ընդունեք ինքնաբացարկի միջնորդությունը»,- ասել է նա։

Ինչևէ, դատավորը երկու օրով հետաձգել է նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։

Դատական գործընթացի այս փուլի մեկնարկը հուշում է, որ Քոչարյանի կողմն ամեն ինչ անում է, որպեսզի դատավարությունը չկայանա։ Տարաբնույթ անհեթեթ և անհիմն միջնորդությունները նպատակ ունեն իրավական զարգացումները տանել փակուղի, ինչը, բնականաբար, ունենալու է իր բացասական հանրային արձագանքը, մի կողմից՝ մեծացնելով լարվածությունը հասարակության մեջ, մյուս կողմից՝ ձևավորելով «թույլ» իշխանության կերպար, որը չի կարողանում «լուծել» Ռոբերտ Քոչարյանի հարցերը։

Ռոբերտ Քոչարյանի և երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը, Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանում մեկնարկած գործընթացը փորձում է «ներդաշնակեցնել» այդ երկարաձգմանը։

Ունե՞ն իշխանությունները քաղաքական ու իրավական հակաքայլեր՝ դժվար է ասել, համենայնդեպս՝ երեկ «Առաջին լրատվական»-ի տաղավարում ուշագրավ հայտարարություն է արել նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն ասում են՝ որոշակի ստվերային ազդեցություն ունի գործող իշխանությունների վրա։ «Ես կարծում եմ՝ ՍԴ-ում այդ գործը չի քննվի, փակագծերը հիմա չեմ բացում: Համենայնդեպս, այս կազմով ՍԴ-ն Քոչարյանի գործը չի քննի»,- ասել է նա։

Ամենայն հավանականությամբ՝ իշխանությունները վեթինգի կամ անցումային արդարադատության շրջանակներում գտել են լուծումներ, որոնք կարող են փակուղուց հանել Մարտի 1-ի գործի դատաքննությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում