Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Տիտանների մենամարտը». Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում հաղթեց Ֆեդերերին

«Տիտանների մենամարտը». Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում հաղթեց Ֆեդերերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տղամարդկանց մենախաղի հաղթողը սերբ Նովակ Ջոկովիչն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տղամարդկանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և սերբ Նովակ Ջոկովիչը: Իսկական համառ, անզիջում պայքարը ձգվեց 4 ժամ 55 րոպե։ Մրցախաղում չեմպիոնը որոշվեց  թայ-բրեյքում, որտեղ ուժեղ էր Ջոկովիչը:

Սերբը մինչ այս Ուիմբլդոնի մրցաշարում հաղթել էր չորս անգամ` 2011, 2014, 2015, 2018 թվականներին: Եվ սրանցից երկուսում՝ 2014, 2015 թվականների եզրափակիչներում, նա հաղթել էր հենց  Ֆեդերերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]