▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ. Դավիթ Տոնոյանը՝ լրագրողներին

Այսօր Ազգային ժողովում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանգիստ ընդունեց լրագրողների դիտարկումները, թե առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ։

 

 

 

 

 

 

 

 

«Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի երկայնքով, հանգիստ եղեք», - ժպտալով արձագանքելով լրագրողներին՝ ասաց նախարարը։ Երբ լրագրողները պնդեցին, թե ի՞նչ վիճակ է այժմ շփման գծում, Տոնոյանը արձագանքեց. «Այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»։ Նա հրաժարվեց մեկնաբանել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, նշելով, որ իրենք այժմ ուսումնասիրում են դրանք։ Լրագրողի հարցին, թե լարվածության ֆոնին առաջանում են պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններ, կա՞ նման սպառնալիք, Տոնոյանը պատասխանեց. «Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին