Դավիթ Բաբայանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Հայաստանի Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման վերաբերյալ լուրերը Ստեփանակերտից ոչ հաստատում են, ոչ էլ հերքում։ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ։
«Ես ոչ հաստատում եմ,ոչ էլ հերքում։ Եթե կլինի նման հանդիպում, ուրեմն կլինի, եթե չէ՝ ուրեմն չէ»,-ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականը հաստատեց՝ ԱԺ-ում նախատեսված է Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպում։