Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Ծռերով» եկածն ու երկիրը «ծռողը»․ Վարչապետ Կարապետյանի մեկ տարին

2016թ. սեպտեմբերի 8-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց, և այդ օրվանից անցել է ուղիղ մեկ տարի: Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2014թ. ապրիլի 13-ին՝ պաշտոնավարելով երկու տարի և հինգ ամիս: 2016թ. սեպտեմբերի 13-ին վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով իր նշանակումից ընդամենը մեկ օր հետո, նույնիսկ հաստատված չլինելով ԱԺ կողմից, խորհրդարանում իրեն ուղղված հարցին ի պատասխան հայտարարեց. «Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում»: Սա Հովիկ Աբրահամյանի գործունեության քաղաքական գնահատականն էր: Նա դա հայտարարեց փրկչի կեցվածքով, ով եկել էր մեզ՝ դատապարտվածներիս, դուրս բերելու այդ չափազանց վատ վիճակից:

Բարեփոխիչը փոխարինում է անցյալի խորհրդանիշին

Հովիկ Աբրահամյանը դիտարկվում էր որպես անցյալի ու հնի խորհրդանիշ: Նրա քաղաքական հակառակորդները համոզված էին, որ իր արժեհամակարգով նա 20-րդ դարում է, պատկերացում չունի աշխարհում կատարվող փոփոխություններից և ընդունակ չէ կրեատիվ ու լայնամասշտաբ փոփոխությունների: Չնայած կար Տիգրան Սարգսյանի օրինակը, սակայն իրենց ինտելեկտուալներ ու բարձր արժեքների, գաղափարների կրող համարողները համոզված էին, որ Հայաստանին պետք է մեկը, ով փոթորիկ կառաջացնի ճահճում, ով կստիպի աշխարհին նայել այլ, ավելի ընդգրկուն հայացքով: Կարեն Կարապետյանը հենց այն մեսիան էր, այն փրկության հույսը, որը մեզ նոր կյանքի ու պայծառ ապագայի հույս էր ներշնչելու: Նա ոչ միայն թարմ գաղափարների կրող էր ու լուսավորյալ, այլ իր մոսկովյան կապերի ու ծանոթությունների միջոցով կարող էր Հայաստանում արագ տնտեսական հրաշք ապահովել:

Կարեն Կարապետյանը ծանոթ էր «Գազպրոմի» վարչության նախագահ Միլլերին, Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչներին, նրան էր աջակցում միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ինչը տնտեսական հրաշքի նախապայման էր և երաշխիք: Արդեն այն, որ նա թողել էր իր ապահով ու էլիտար կյանքը մոսկովյան սալոններում, բավարար էր, որ մենք ամբողջ կյանքով նրան պարտք լինեինք այդ ինքնազոհության համար: Բայց նա նաև խոստացավ, որ Հայաստանը կհեղեղվի օտարերկրյա ներդրումներով, խորհրդարանական ընտրություններից առաջ «Ներդրողների ակումբ» ստեղծեց, բայց անցած մեկ տարվա ընթացքում որևէ լուրջ ներդրում Հայաստանում չի իրականացվել: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանից շարունակում է կապիտալի արտահոսքը, ինչը նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես գրավիչ չէ նույնիսկ այստեղ փող աշխատողների համար:

Օլիգարխիայի և մենաշնորհների փոխարեն՝ ազատ մրցակցություն և բաց տնտեսություն

Ընդունված էր համարել, որ լինելով օլիգարխ ու խոշոր սեփականատեր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կլանաօլիգարխիկ համակարգի պահպանման և անձեռնմխելիության խորհրդանիշն էր: Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում էր վերացնել մենաշնորհները և երկրում ազատ մրցակցության հնարավորություն ստեղծել: Խոսքը վերաբերում է հատկապես ներմուծվող ապրանքների շուկային, որտեղ հայտնի են հիմնական մենաշնորհներն ու դրանց տերերը: Չնայած քարոզչական մանիպուլյացիաներին, հիմա արդեն պարզ է, որ ոչ մի մենաշնորհ չի վերացվել, և Հայաստանի տնտեսության կենտրոնացման գործընթացը շարունակվում է. ալյուրի, շաքարավազի, բենզինի ու բանանի, մետաղի ու փայտանյութի, ձեթի ու լվացքի փոշու ու ընդհանրապես՝ բոլոր քիչ թե շատ սպառում ունեցող ապրանքները ներմուծվում են խիստ քվոտավորված և կոնկրետ մարդկանց կողմից:

ՀՀԿ-ն և նոր քաղաքական թիմի ձևավորումը

Հովիկ Աբրահամյանը հնաբնակ ՀՀԿ-ական էր, սակայն նրա կառավարության անդամների մի մասը թիմի անդամ չէր, և ավելին՝ աշխատում էր Աբրահամյանի դեմ՝ Աբրահամյանի կառավարության ձախողումը համարելով իր անձնական ձեռքբերումը: Անգամ ՀՀԿ-ի ներսում և խորհրդարանում նա չուներ միանշանակ աջակցություն: Կառավարությունը կազմված էր տարբեր թիմերից և թևերից, որոնցից յուրաքանչյուրը ներգրավված էր ներիշխանական պայքարում: Աբրահամյանն ամբողջովին չէր վերահսկում պետական եկամուտներն ու ծախսերը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նրա մրցակիցների թվում էր, հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն: Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական դարձավ միայն վարչապետ դառնալուց հետո, բայց կառավարությունում ձևավորեց իր սեփական թիմը: Կարապետյանի կառավարությունում չկան թևեր ու թիմեր, և առնվազն տնտեսական բլոկն ամբողջապես գտնվում է նրա վերահսկողության ներքո:

Քարոզչություն և հակաքարոզչություն

Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում ամեն օր լրահոսում կարելի էր հանդիպել բողոքի ցույցերի, ճանապարհներ փակելու, կառավարության շենքի դիմաց ակցիաներ կազմակերպելու մասին տեղեկությունների: Գյուղացիները պահանջում էին իրենց կողմից հանձնված խաղողի գումարը, գառնեցիները բողոքում էին Ազատ գետի ջրից օգտվելելու հնարավորությունից զրկվելու դեմ, ճանապարհ էին փակում՝ բողոքելով ոռոգման ջրի բացակայությունից և դաշտերի չորանալուց: Հիմա իրավիճակը շատ ավելի վատ է, քան մեկ տարի առաջ էր: Արարատյան դաշտի տասնյակ գյուղերում արդեն մեկ ամսից ավելի ոռոգման ջուր չկա, բայց գյուղացիական ոչ մի «բունտ», ոչ մի փակվող ճանապարհ: Այս տարի գյուղացիները անհամեմատ ավելի քիչ խաղող կհանձնեն մթերող ձեռնարկություններին ու ավելի ցածր գնով, քան նախորդ տարիներին, խաղողի զգալի մասը կմնա այգիներում, բայց դժգոհության ոչ մի ծպտուն: Առնվազն գիտեմ մի քանի դեպք, երբ նախօրդ օրը ցույց կազմակերպելու որոշումը ցույցի օրը չեղյալ է համարվել, չնայած հարցն այդպես էլ չի լուծվել: Թե ինչ մեխանիզմներ են գործադրվում այդ բողոքները լռեցնելու համար, կարելի է միայն ենթադրել: Հովիկ Աբրահամյանի դեմ աշխատում էր ամբողջ քարոզչամեքենան՝ բաց չթողնելով իշխանության գործունեությունից դժգոհության և ոչ մի դրվագ: Անգամ, այսպես կոչված, պետական և պետականամետ քարոզչամիջոցները չէին խորշում հանրային բողոքը լուսաբանելու հարցում՝ այն ուղղորդելով դեպի կառավարությունը: Կարեն Կարապետյանի դեպքում խստորեն հրահանգված է բողոքի ցանկացած դրսևորում խեղդել օրորոցում, իսկ եթե անգամ դրանք ինչ-որ հրապարակային դրսևորում են ստանում, ապա շրջանցվում են ու լռության մատնվում:

Կարեն Կարապետյանի քարոզչությունը կազմակերպվում է նույնիսկ ի հաշիվ ամբողջ իշխանության և դրա առանձին ներկայացուցիչների վարկաբեկման: Օրինակ՝ Կարեն Կարապետյանը կարող է իրեն թույլ տալ հրապարակային վիրավորել Արմավիրի քաղաքապետին, և նրա հերոսական պահվածքը արձանագրող կադրերը նրա հրահանգով տարածվում են ամենատարբեր լրատվամիջոցներով, որպեսզի հանրությունը տեսնի, թե որքան «կրուտոյ» է վարչապետը: Վարչապետը կարող է մի քիչ ավելի մեղմ «կպնել» փոխնախարարներին ու նախարարներին, որ հասարակությունը տեսնի, թե  հումորի ինչ նուրբ զգացողությամբ և իշխանությամբ է նա օժտված:

Կարեն Կարապետյանը ձախողվել է, և նա այլևս չի ընկալվում որպես մեսիա: Բայց նրա գործունեության և նրա շուրջ ստեղծված առասպելի ոչնչացումը հասել է մարդկանց այն գիտակցմանը, որ վիճակն այնքան վատ է, որ ոչ մի փրկիչ ի վիճակի չէ փոխելու իրավիճակը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում