News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Xiaomi ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Smart Orange-ը մեկնարկել են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագիր: Ծրագրի  եւ «Կա-Կա-Չկա» (հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա) ակցիայի շրջանակներում Հյուսիսային պողոտայում գտնվող Xioami վաճառասրահի հաճախորդները կարող են տարաժամկետ պայմանով ձեռք բերել 30.000 դրամից բարձր արժեք ունեցող սմարթֆոններ:

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։

«Մարտին Beeline-ը եւ Xiaomi-ն համատեղ  ակցիա անցկացրեցին՝ Redmi 5A սմարթֆոնների հետ կապված։ Այդ ակցիայի հաջողությունը վկայեց բրենդի նկատմամբ հայ սպառողների հետաքրքրության մասին։ Վաճառվել է աննախադեպ քանակությամբ այդ դասի հեռախոս՝ ավելի քան 4000 մեկ ամսում, ինչն անցած ամսվա ընթացքում Beeline-ի գրասենյակներում վաճառված սմարթֆոնների 50 տոկոսն է։ Մասամբ, դրան նպաստել է «Կա-Կա-Չկա» առաջարկը, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ եւ ժամանակակից սմարթֆոններ, իսկ լրացուցիչ վճարումների եւ տոկոսների փոխարեն վճարել միայն կապի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը Հայաստանում մեր զարգացման ռազմավարության կարեւոր բաղադրիչն է: Այն թույլ է տալիս առաջարկել սմարթֆոնների ձեռքբերման առավել գրավիչ տարբերակներ: Beeline- ը հուսալի գործընկեր է, որի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Xiaomi տեխնիկան դառնում է ավելի մոտ եւ մատչելի հայ սպառողների համար: Շատ ուրախ եմ, որ մեր նախորդ համատեղ ակցիայի արդյունքում Beeline գրասենյակներում ամենաշատ վաճառվողը դարձան Xiaomi սմարթֆոնները։ Այժմ մենք ուրախ ենք ներկայացնել նոր համատեղ ծրագիր, որը հնարավորություն է տալիս շահավետորեն ձեռք բերել Xiaomi սարքերը տարաժամկետ վճարման պայմանով։ Հրավիրում ենք բոլորին Beeline-ի գրասենյակներ եւ Հյուսիսային պողոտայում գտնվող մեր ընկերության գրասենյակ», - ասել է Smart Orange-ի գլխավոր տնօրեն Անտոն Սվիրիդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ