1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գոռ Սուջյանը երգով հորդորել է սիրով լցնել մարդկանց սրտերը

Գոռ Սուջյանը երգով հորդորել է սիրով լցնել մարդկանց սրտերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոռ Սուջյանը, որը պարբերաբար կատարում է հանրահայտ ստեղծագործությունների քավր տարբերակներ, այս անգամ ներկայացրել է Սթիվի Ուանդերի Love's In Need Of Love երգը: Սուջյանը հետաքրքիր հոլովակով է այն հրապարակել և հորդորել սիրով լցնել մարդկանց սրտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութը զետեղված է Սուջյանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Այս երգի ուղերձն հենց այս օրերի համար է: Կապ չունի, թե ով ես դու (ազգություն, ռասա, գույն, մասնագիտություն, կրոն): Չպետք է սիրտդ ինչ-որ մեկի հանդեպ ատելությամբ լցնես: Սիրտդ սիրով լցրու»,- գրել է Սուջյանը:

Գոռ Սուջյանը երգում է վաղ տարիքից, սակայն երաժշտասերների լայն շրջանակին հայտնի դարձավ «Դորիանս» ռոք խմբով: «Դորիանսը» 2013-ին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ կատարելով Lonely Planet երգը: Խմբի գործունեության դադարից հետո նա ելույթներ է ունենում որպես անհատ կատարող: Մի քանի տարի իբրև մենակատար հանդես է գալիս Project LA նախագծում:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]