News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում բողոքի շարժման ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայումս որեւէ շփում չունի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին նա ասել է  ռուսական ՌԲԿ գործակալությանը՝ պատասխանելով հարցին, թե «ինչ հարաբերություններ ունեք Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»:

«Ընդհանրապես հարաբերություններ չկան», - ասել է նա:

Հարցին՝ արդյոք նա որեւէ ձեւաչափով բանակցություններ վարում է Հանրապետական կուսակցության հետ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակցություններ են անցկացվում Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների, պաշտոնական անձանց հետ: Նրա խոսքով՝ իրավիճակն այնպիսին է, որ չկա այն ֆիգուրը, որն իսկապես կարող է խոսել բոլոր հանրապետականների անունից: Այդպիսի պատգամավորների թիվն, ըստ նրա, 30-ից ավել է:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ բանակցություններին եւ վարչապետի ընտրությունների ժամանակ մեկ բլոկով հանդես գալու հնարավորությանը, նա նշել է, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են եւ չկան կոնկրետ համաձայանություններ»:

Ռուսական գործակալությունը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակիցների թվում էր:

 «2008-ի փետրվար-մարտին Փաշինյանը ակտիվ մասնակցում էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակիցների կողմից կազմակերպված անկարգություններին: Բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհ էին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակից: Ցուցարարների եւ ոստիկանների բախումների արդյունքում 10 մարդ սպանվեց, մոտ 200-ը՝ վիրավորվեց: Դրանցի հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ մեկ տարի եւ չորս ամիս թաքնվում էր իրավապահներից:

2009-ի հուլիսին նա որոշեց հանձնվել եւ կալանավորվեց: 2010-ի հունվարին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն 2011-ի մայիսին համաներման արդյունքում ազատ արձակվեց:

Բանտից դուրս գալուց հետո նա վերադարձավ քաղաքականություն: 2012-ին Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր ընտրվեց Ազգային ժողովում: 2017-ին «Ելք» դաշինքից կրկին պատգամավոր վերընտրվեց, գրում է ՌԲԿ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ