Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները ներկայացված են ՌԴ ցուցահանդեսում

Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները ներկայացված են ՌԴ ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը բացել է «Ռուսաստանի արտաքին հետախուզության ոսկե էջերը» ցուցահանդեսը, որտեղ ն երկայացված են ականավոր հետախույզների գեղարվեստական դիմանկարները՝ կատարված տպագրական ոսկու մշակման արդիական տեխնոլոգիաների միջոցով:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Խորհրդային Միության հերոսներ Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները:

Ցուցադրությունն ընդգրկում է 29 դիմանկար: Ներկայացված են նաև Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Կուզնեցովի, Ռուսաստանի հերոս Ալեքսեյ Կոզլովի, ինչպես նաև այլ հետախույզներ՝ Պավել Ֆիտնի, Քիմ Ֆիլբիի, Յուրի Դրոզդովի, Ալեքսեյ Բոտյանի, Ջորջ Բլեյքի և այլոց դիմանկարները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նարիշկինը ներկայացրել է նաև ականավոր հետախույզների մասին պատմող «Լեգենդար հետախույզները-2» ժողովածուն, որի հեղինակն է «Ռոսիյսկայա գազետայի» գլխավոր խմբագրի տեղակալ Նիկոլայ Դոլգոպոլովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հերթական պարգևին է արժանացել: Նա պարգևատրվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության «Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով:

16 տարեկանում Գոհար Վարդանյանը դարձել է իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամը: Եվ եթե «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին և կանխել Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, լավ է հայտնի, ապա անլեգալ Վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է:

Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:ծ Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---