Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տնտեսված միջոցների հաշվին Գեղարքունիքի 14 դպրոցներում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ

Տնտեսված միջոցների հաշվին Գեղարքունիքի 14 դպրոցներում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի կրթական 14 հաստատություններում տնտեսված միջոցների հաշվին 2017 թվականի ընթացքում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, 6 միլիոն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել են Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի սանհանգույցները, 7 միլիոն դրամի ներդրմամբ Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցում հիմնանորոգվել է դահլիճի հատակը եւ կատարվել շենքի եզրագծի ասֆալտապատում, 2,1 միլիոն դրամով ապահովվել է Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի ճաշարանի ջրամատակարարումը, տեղադրվել մետաղապլաստե դուռ եւ պատուհաններ, Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցում 8 միլիոն դրամի հաշվին տեղադրվել են նոր պատուհաններ, Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցում 4 միլիոն դրամով նորոգվել է տանիքը եւ 1 դասասենյակ, Զովաբերի միջնակարգ դպրոցում 12 միլիոն դրամով իրականացվել են սանհանգույցների եւ միջանցքի հատակի վերանորոգման, սեպտիկ հորի կառուցման աշխատանքներ, Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում 6 միլիոն դրամով վերանորոգվել են դասասենյակներ, Ծակքարի միջնակարգ դպրոցում 9 միլիոն դրամով կառուցվել է կաթսայատուն, Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցում 10 միլիոն դրամով իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում 5 միլիոն դրամով վերանորոգվել են ճաշարանը եւ ուսուցչանոցը, Ակունքի միջնակարգ դպրոցում 4 միլիոն դրամով կատարվել է սանհանգույցների հիմնանորոգում, Նորակերտի միջնակարգ դպրոցում 3 միլիոն դրամով եւ Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցում 5 միլիոն դրամով տեղադրվել են նոր պատուհաններ, Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցում 10 միլիոն դրամով վերանորոգվել է տանիքը եւ ճաշարանը, ապահովվել ջրամատակարարում:

«Թվարկված բոլոր հաստատություններում աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 2017 թվականի ընթացքում: Կրթական հաստատություններում տնտեսված գումարների հաշվին հաջողվել է լուծում տալ կարեւոր խնդիրների: Մեր կողմից վերահսկվել է շինարարական աշխատանքների ընթացքը եւ որակը: Տնտեսված միջոցների հաշվին 2018 թվականին շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ մարզի մի շարք այլ հանրակրթական հաստատություններում»,-նշեց Արմեն Զոհրաբյանը: Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]