ԱՄՆ Օկլահոմա նահանգում բնակվող ամերիկացին հանուն փորձի 3 ամսում նիհարել է 19 կիլոգրամով: Իր վերափոխման մասին տեսանյութը հրապարակել է համացանցում՝ գրում է The Sun-ը:
Հանթեր Հոբսը վերջին 12 շաբաթները համարում է «իր կյանքի ամենաբարդ շաբաթները»: 24-ամյա Հանթերը պարապել է շաբաթական 5-6 անգամ և ամեն օր 20-30 րոպե նվիրել է կարդիոմարզումներին:
Նա խոստովանել է, որ դիետան ավելի բարդ էր, քան մարզումները: Ամերիկացին ամեն օր կերել է հավ, վարսակաշիլա, աղցան, ընկույզ և խմել է սպիտակ կոկտեյլ, որպեսզի ուժ հավաքի մարզասրահ գնալու համար: Հոբսն ամբողջովին հրաժարվել է ալկոհոլից և գազային ըմպելիքներից, դրա փոխարեն ամեն օր շատ ջուր է խմել: