Մնացականյան. Աշնանը Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

Մնացականյան. Աշնանը Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանի այցի ծրագիրը բավական հագեցած է՝ մինչ ասուլիսը նա այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ իրենք միասին այցելել են նաև Մուսա Լեռան հուշահամալիր:

Նա նշել է, որ Մուսալեռի հայերի փրկությունը ևս հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է։ «Անկեղծ ասած՝ իրապես շատ զգացմունքային պահ էր Մուսալեռ այցելությունը, և կարծում եմ, որ մենք միասին բավական հետաքրքիր փորձ ունեցանք այդ էմոցիոնալ պահը կիսելու: Այսօր մենք անվարան կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա»,-ասել է նախարարը:

Մեր հանդիպման օրակարգում էր աշնանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցը։

«Հանգամանալից քննարկում է ծավալվել նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի շուրջ: Այս համատեքստում գործընկերոջս հետ արձանագրեցինք, որ չնայած առկա արդյունքներին, այս բնագավառում մեր համագործակցությունը, ունենալով առավել մեծ ներուժ և զարգացման հեռանկարներ, դեռևս զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Մտքեր փոխանակեցինք համատեղ ջանքերով երկկողմ առևտրատնտեսական կապերին նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ: Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, և մենք պատրաստ ենք ֆրանսիական նոր ներդրողների համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծել»,-ասել է նա։

ՀՀ և Ֆրանսիայի նախարարները ստորագրել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագիրը:

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում իր հերթին ասել է, որ Ֆրանսիան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտությանկարգավորման հարցում: Նա հավելել է, որ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---